Աշխարհում կորոնավիրուսով վարակման դէպքերի թիւը գերազանցել է 90 միլիոնը (ընդհանուր 90139555 դէպք):
«alikonline.ir» - Աշխարհում կորոնավիրուսով վարակման դէպքերի թիւը գերազանցել է 90 միլիոնը (ընդհանուր 90139555 դէպք): Այս մասին տեղեկանում ենք Worldometers.info առցանց թարմացւող տեղեկատւական կայքի տւեալներից։ Գրում է Tert.am-ը:
Վարակակիրների թւով երկրների առաջին հնգեակում են ԱՄՆ-ն, Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը եւ Մեծ Բրիտանիան:
Մահացածների թիւն ամբողջ աշխարհում կազմում է 1935981, վարակւածներից ապաքինւել է 64538166 մարդ: