Հա

Հասարակական

12/01/2021 - 09:35

«Իրանում կուբայական պատւաստանիւթով պատւաստուներն կանցկացւեն մինչեւ 1400 թւականի գարունը». Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի կոմիտէի ղեկավար

Իրանի եւ Կուբայի միջեւ ձեռք բերւած համաձայնութեան արդիւնքում, երկու երկրների համատեղ արտադրութեան պատւաստանիւթով զանգւածային պատւաստման գործընթացն Իրանում կը մեկնարկի մինչեւ յաջորդ տարւայ գարունը: Այս մասին յայտարարել է կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի կոմիտէի ղեկավար Մոսթաֆա Ղանէին:

«alikonline.ir» - Իրանի եւ Կուբայի միջեւ ձեռք բերւած համաձայնութեան արդիւնքում, երկու երկրների համատեղ արտադրութեան պատւաստանիւթով զանգւածային պատւաստման գործընթացն Իրանում կը մեկնարկի մինչեւ յաջորդ տարւայ գարունը: Այս մասին յայտարարել է կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի կոմիտէի ղեկավար Մոսթաֆա Ղանէին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Մեր երկրում կորոնավիրուսի դէմ պատւաստանիւթի արտադրման գործընթացին անդրադառնալով, Ղանէին նշել է, որ այն գտնւում է փորձարկման տարբեր փուլերում, այնուամենայնիւ, յաւելելով, որ բնակչութիւնը մասշտաբային պատւաստման կանցկացւեն Իրանի եւ Կուբայի համագործակցութեան արդիւնքով, հէնց մեր երկրում արտադրւած պատւաստանիւթով:

Մոսթաֆա Ղանէին հաւաստիացմամբ՝ Իրանում իրականացւում են ԱՀԿ-COVAX համաշխարհային համագործակցութիւնների բոլոր միջոցառումները, որոնք ուղղւած են նաեւ COVID-19-ի պատւաստանիւթի ստեղծմանն ու հաւասար բաշխմանը:

Այդ կազմակերպութիւնների նպատակներից յիշեցնելով, Ղանէին նշել է, որ դրանք ենթադրում են ամենասեղմ ժամկէտներում պատւաստանիւթի ստեղծմանն ու արտադրութեանը, եւ երաշխաւորելու դրա հաւասար բաշխումը աշխարհի իւրաքանչիւր երկրում։

Նշելով, որ Իրանում հետեւում են նրանց տւած ցուցումներին նա աւելացրել է, որ պատւաստման առաջին փուլը անցկացւելու է բարձր ռիսկային խմբերում գտնւողների համար, այդ թւում՝ տարեցներին եւ առողջական խնդիրներ ունեցողներին:

Յիշեցնենք, որ Իրանը եւ Կուբան համաձայնագիր են ստորագրել պատւաստանիւթի առաջատար թեկնածուի տեխնոլոգիայի փոխանցման մասին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։