Հա

Հասարակական

13/01/2021 - 13:35

Մեծարւել է նահատակ Սաքօ Մեջլումեանի յիշատակը

Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարը տեսակապի միջոցով մեծարել է արեւմտեան Ատրպատական նահանգի հայ եւ ասորի երկու նահատակների յիշատակները:

Իսլ. մշակոյթի նախարարը մեծարել է հայ եւ ասորի երկու նահատակների

 

«Ալիք» - Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարը տեսակապի միջոցով մեծարել է արեւմտեան Ատրպատական նահանգի հայ եւ ասորի երկու նահատակների յիշատակները:

Մեծարւել է իրանահայ փոքրիկ նահատակ Սաքօ Մեջլումեանի յիշատակը, ով իրանահայ բարերար եւ գործարար Էդիկ Մեջլումեանի որդին էր: Երկամեայ Սաքօ Մեջլումեանը նահատակւել է Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի տարիներին Ուրմիա քաղաքի ռմբակոծութեան ժամանակ:

ԻՍՆԱ-ի համաձայն՝ մշակոյթի նախարար՝ Սէյէդ Աբբաս Սալեհին մի նախագծի շրջագծում, որը կոչւում է «Երեքշաբթի օրերի մեծարման ազգային նախագիծ», եւ կայացել է նաեւ երէկ, նախ շնորհաւորել է Ամանորը եւ Յիսուս Քրիստոսի Ս. Ծնունդը, եւ ընդգծելով զանազան ոլորտներում Իրանի կրօնական փոքրամասնութիւնների հետ Իրանի ժողովրդի սերտ կապերը, նշել է. «Դա կարեւոր է այն առումով, որ բոլորս իրանցիներ ենք եւ դարեր է, ինչ Իրանում կրօնական փոքրամասնութիւնները չեն խնայել իրենց բազմազան ծառայութիւնները Իրանին եւ նրանց մշակութային ու քաղաքակրթական ժառանգութիւնը իր ուրոյն դրոշմն են թողել մեր երկրում, որով պարծենում ենք:

Նախարարը կարեւորել է Իրանի պատմութեան զանազան շրջաններում, ի մասնաւորի՝ Իսլ. յեղափոխութեան յաղթանակի եւ Իրանի դէմ պարտադրեալ պատերազմի տարիներին կրօնական փոքրամասնութիւնների, եւ ի մասնաւորի՝ քրիստոնեաների անմնացորդ դերը, որոնք պայքարել են իրենց մուսուլման եղբայրների հետ միասին եւ ոսկեայ էջ արձանագրել: Նա իր ելոյթի ընթացքում մէջբերում է կատարել Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Խամենէիի այն յայտարարութիւնը թէ. «Քրիստոնեայ փոքրամասնութիւնը, լինեն նրանք՝ հայեր կամ ասորիներ, որպէս հաւատարիմ, խիզախ, անձնւէր եւ գիտակից իրանցիներ պատւով են դուրս եկել թէ՛ յեղափոխութեան յաղթանակի, եւ թէ՛ պարտադրեալ պատերազմի տարիներին»: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։