Սահմանափակումների մասնակի չեղարկմամբ պայմանաւորւած մեր երկրում արձանագրւում է վիրուսի տարածման թւերի աճը: Այս մասին ԻՍՆԱ-ի հետ զրոյցում յայտարարել է կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի գիտական խորհրդի անդամ դոկտ. Համիդ Էմադին՝ յաւելելով, որ սահմանափակումների վաղաժամ վերացումը կարող է աղէտալի հետեւանքներ ունենալ:
«alikonline.ir»- Սահմանափակումների մասնակի չեղարկմամբ պայմանաւորւած մեր երկրում արձանագրւում է վիրուսի տարածման թւերի աճը: Այս մասին ԻՍՆԱ-ի հետ զրոյցում յայտարարել է կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի գիտական խորհրդի անդամ դոկտ. Համիդ Էմադին՝ յաւելելով, որ սահմանափակումների վաղաժամ վերացումը կարող է աղէտալի հետեւանքներ ունենալ:
Մերժելով կորոնավիրուսային իրավիճակի նորմալացմանը միտւած դիտարկումները եւ գործողութիւնները, դոկտ. Էմադին նկատել է, որ դեռեւս իրավիճակը շարունակում է մնալ փխրուն եւ սահմանափակումների վերացումը կարող է վտանգել վերահսկման փուլի կայունութիւնը՝ մեծացնելով նոր ալիքի բռնկման հաւանականութիւնը:
Ահազանգելով կորոնավիրուսի բռնկման նոր ալիքի մասին դոկտ. Էմադին նշել է, որ տարբեր երկրներում կորոնավիրուսի դէպքերի աճը հիմնականում պայմանաւորւած է կարանտինային ռեժիմի թուլացման եւ սահմանափակումների մեղմացման հետ։
Շեշտելով, որ պէտք չէ շտապել վերաբացել տնտեսվարող տարբեր ճիւղերի սահմանափակումները նա յաւելել է, որ ինչպէս եւ կարելի էր կանխատեսել, դա կարող է յանգեցնել կորոնավիրուսի տարածման տեմպերի ակտիւացմանը եւ վարակի նոր օջախների առաջացմանը։