Հա

Հասարակական

24/01/2021 - 12:50

Ֆրանսիայում աննախադէպ վիրահատութիւն է իրականացւել․ երկու ձեռքի փոխպատւաստումն արւել է հայ բժշկի գլխաւորութեամբ

Ֆրանսիայում աննախադէպ վիրահատութիւն է տեղի ունեցել։ Աշխարհում առաջին անգամ իրականացւել է ուսից սկսող 2 ձեռքի փոխպատւաստում: Շուրջ 15 ժամ տեւած վիրահատութիւնը ղեկավարել է Լիոնի Էդուաղդ-Էղուա հիւանդանոցի օրթոպեդիկ վիրաբուժութեան բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Արամ Ղազարեանը։

«alikonline.ir» - Ֆրանսիայում աննախադէպ վիրահատութիւն է տեղի ունեցել։ Աշխարհում առաջին անգամ իրականացւել է ուսից սկսող 2 ձեռքի փոխպատւաստում: Շուրջ 15 ժամ տեւած վիրահատութիւնը ղեկավարել է Լիոնի Էդուաղդ-Էղուա հիւանդանոցի օրթոպեդիկ վիրաբուժութեան բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Արամ Ղազարեանը։ Գրում է Armtimes.com-ը:

Դոնոր գտնելու համար տարիներ են պահանջւել: Վիրահատութեան նախապատրաստման գործընթացում ներգրաււել է 50 բժշկական անձնակազմ:

Աշխարհում առաջին՝ ուսից սկսող երկու ձեռքի փոխպատւաստում ստացած իսլանդացին, ըստ ֆրանսիական ԶԼՄ-ների, ձեռքերը կորցրել էր 23 տարի առաջ՝ աշխատանքի ընթացքում տեղի ունեցած պատահարի հետեւանքով: Տղամարդը վիրահատութիւնից յետոյ իրեն լաւ է զգում, բժիշկները, սակայն, արդիւնքների մասին խօսելը դեռ վաղ են համարում: Թէ որքանով կը վերականգնւի վերջոյթների շարժունակութիւնը, դեռ պարզ չէ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։