Ֆրանսիայում վերջին մէկ օրում կորոնավիրուսով վարակման 20,586 նոր դէպք է արձանագրւել:
«alikonline.ir» - Ֆրանսիայում վերջին մէկ օրում կորոնավիրուսով վարակման 20,586 նոր դէպք է արձանագրւել: Այս մասին ըստ Tert.am-ի՝ հաղորդում է Russia Today-ն:
Երկրում կորոնավիրուսային հիւանդութեամբ վարակւած անձանց ընդհանուր թիւն անցել է 3 միլիոնը՝ կազմելով 3,317,333:
Համավարակի բռնկումից ի վեր երկրում կորոնավիրուսից մահացել է 78,794 մարդ:
Վարակման ամենից շատ դէպքեր արձանագրւել են ԱՄՆ-ում, որին յաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան:
Կորոնավիրուսով պայմանաւորւած հիւանդութիւնից աշխարհում մահացել է աւելի քան 2 միլիոն մարդ, որոնցից աւելի քան 400,000-ը՝ ԱՄՆ-ում: Մահացութեան ցուցանիշով առաջատար երկրներն են Բրազիլիան, Հնդկաստանը, Մեքսիկան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան: