Հա

Հասարակական

07/02/2021 - 11:30

«Երեքշաբթի օրւանից կը մեկնարկեն կորոնավիրուսի դէմ պատւաստումները». Նամաքի

Մեր երկրում կորոնավիրուսի դէմ պատւաստումները կը մեկնարկեն երեքշաբթի օրւանից: Այս մասին՝ այսօր փետրւարի 7-ին, յայտարարել է Առողջապահութեան նախարար դոկտ. Սայիդ Նամաքին՝ նշելով, որ առաջին էտապում պատւաստման կը ենթարկւեն ICU բաժնի բուժաշխատողները:

«alikonline.ir» - Մեր երկրում կորոնավիրուսի դէմ պատւաստումները կը մեկնարկեն երեքշաբթի օրւանից: Այս մասին՝ այսօր փետրւարի 7-ին, յայտարարել է Առողջապահութեան նախարար դոկտ. Սայիդ Նամաքին՝ նշելով, որ առաջին էտապում պատւաստման կը ենթարկւեն ICU բաժնի բուժաշխատողները. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Ըստ Առողջապահութեան նախարարի՝ անցկացւած ուսումնասիրութիւնների արդիւնքները փաստում են, որ ամենաանվտանգ պատւաստանիւթերից ռուսական «Sputnik V»-ն է, հետեւաբար՝ մենք պատւաստումները կը մեկնարկենք հէնց ռուսական «Sputnik V» պատւաստանիւթով։

Նամաքին անդրադառնալով պատւաստանիւթի գնման եւ ընտրութեան գործընթացին նշել է, որ որոշման նախադրեալներից պատւաստանիւթի կլինիկական փորձարկումների երրորդ փուլի արդիւնաւէտութեան հաստատւածութեան գործօնի առկայութիւնն էր:

Նա նաեւ նշել է, որ Իրանը շարունակում է համագործակցութիւններ ծաւալել COVAX FACILITY նախաձեռնութեան հետ, որի նպատակն է բոլոր շահագրգիռ պետութիւններին հաւասար իրաւունքներով հնարաւորութիւն տալ պատւաստանիւթ ունենալ։

Նամաքին նաեւ նշել է, որ պատւաստման գործընթացը իրականացւելու է մի քանի էտապներով, եւ այս պահի դրութեամբ Covax նախաձեռնութեան շրջանակում, ձեռք են բերւել 16 միլիոն եւ 800 հազար պատւաստանիւթ, ինչը նրա խօսքով՝ միայն կարող է բաւարարել 8 մլն. 400 հազար բնակչի. «մեզ աւելի մեծ քանակութեամբ պատւաստանիւթ է անհրաժեշտ»,- յստակեցրել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։