Հա

Հասարակական

13/02/2021 - 13:20

«Նոր տիպի կորոնավիրուսը երկար կը մնայ մարդկութեան հետ». ECDC ղեկավար

Հիւանդութիւնների կանխարգելման եւ վերահսկման եւրոպական կենտրոնի (ECDC) ղեկավար Անդրէա Ամմոնը կարծում է, որ նոր տեսակի կորոնավիրուսը դեռ երկար ժամանակ կը մնայ մարդկութեան հետ՝ չնայած դրա աճի տեմպերի նւազմանն ու պատւաստումների մեկնարկին:

«alikonline.ir» - Հիւանդութիւնների կանխարգելման եւ վերահսկման եւրոպական կենտրոնի (ECDC) ղեկավար Անդրէա Ամմոնը կարծում է, որ նոր տեսակի կորոնավիրուսը դեռ երկար ժամանակ կը մնայ մարդկութեան հետ՝ չնայած դրա աճի տեմպերի նւազմանն ու պատւաստումների մեկնարկին:

Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին յայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ամմոնը կոչ է արել եւրոպական երկրներին չկորցնել զգօնութիւնը վիրուսի նկատմամբ, որը «շատ լաւ ադապտացւում է մարդուն», ինչի հետեւանքով կարող է պահանջ առաջանալ փոփոխութիւններ անել պատւաստանիւթերի մէջ:

«Ուստի մենք պէտք է պատրաստ լինենք, որ այն կը մնայ մեզ հետ»,- յայտարարել է նա:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակւածների թիւն ամբողջ աշխարհում գերազանցել է 108 միլիոնը: Վիրուսի պատճառով մահացել է 2.3 մլն մարդ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։