Հա

Հասարակական

14/02/2021 - 08:30

Համավարակի 4-րդ ալիքին ընդառաջ. կորոնավիրուսի անգլիական տարբերակը տարիք չի ճանաչում

Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի խօսնակը նախազգուշացնելով երկրում համավարակի 4-րդ ալիքի բռնկման եւ կորոնավիրուսի անգլիական տարբերակի տարածման բարձր հաւանականութեան մասին՝ ասել է, որ Խուզեստան նահանգի 9 քաղաքներ՝ Ահւազը, Աբադանը, Մահշահրը, Շուշթարը, Դեզֆուլը, Հովէյզէն, Շուշը, Քարունը եւ Դաշթէ Ազադեգանը յայտնւել են կարմիր գօտում:

«alikonline.ir» - Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի խօսնակը նախազգուշացնելով երկրում համավարակի 4-րդ ալիքի բռնկման եւ կորոնավիրուսի անգլիական տարբերակի տարածման բարձր հաւանականութեան մասին՝ ասել է, որ Խուզեստան նահանգի 9 քաղաքներ՝ Ահւազը, Աբադանը, Մահշահրը, Շուշթարը, Դեզֆուլը, Հովէյզէն, Շուշը, Քարունը եւ Դաշթէ Ազադեգանը յայտնւել են կարմիր գօտում. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Բացի Խուզեստան նահանգի նշւած քաղաքներից, ներկայ դրութեամբ, երկրի 39 քաղաքներ յայտնւել են նարնջագոյն գօտում, 228-ը՝ դեղին, իսկ 178-ը շարունակում են մնալ կապոյտ գօտում: Նոռուզից 4 շաբաթ առաջ, մեր բոլոր ջանքերն ուղղւած են վերահսկելու համավարակը՝ խստօրէն պահպանելով առողջապահական ցուցումները»,- ասել է Ալիռեզա Ռէյիսին:

Անդրադառնալով կորոնավիրուսի անգլիական տարբերակի տարածման բարձր կարողութեանը, նա ասել է. «Վիրուսի անգլիական տարբերակի առանձնայատկութիւններից մէկն այն է, որ այն վարակում է երիտասարդներին, եւ դա ցոյց է տալիս, որ վիրուսը տարիք չի ճանաչում, քանի որ այն շատ ագրեսիւ է, եւ նրա վարակման մակարդակը շատ բարձր է»:

«Խուզեստան նահանգի 9 քաղաքներում իրավիճակի կարմրացումը վկայում է այս նահանգում վիրուսի արագ տարածման մասին, եւ այժմ ահազանգ է հնչում այս նահանգում, բայց Մազանդարան նահանգում այս վիրուսը, որը մեծ տարածում ունէր, լաւ վերահսկւել եւ տարածման միտումը նւազում է:

Մազանդարանի 15 քաղաքներ յայտնւել էին նարնջագոյն գօտում: Այդ թիւը, բարեբախտաբար, անհրաժեշտ միջոցառումների շնորհիւ կրճատւել է 7-ով, եւ այժմ նահանգի 8 քաղաքներ են շարունակում մնալ նարնջագոյն գօտում: Համավարակը լաւ վերահսկւել է նաեւ Գոլեստան եւ Գիլան նահանգներում»,- ասել է մասնագէտը:

Ալիռեզա Ռէյիսին նշել է, որ մինչ օրս երկրում յայտնաբերւել է կորոնավիրուսի անգլիական տարբերակով վարակւած 9 հիւանդ, ինչը վկայում է, որ մեծ հաւանականութեամբ, այդ վիրուսը շրջանառւում է երկրում: Նա զգուշացրել է, որ վիրուսի այս տարբերակի մահացութիւնը 30%-ով աւելի բարձր է սովորական տարբերակից:

«Մարդկանց վարքագծի փոփոխութիւնը եւ առողջապահական ցուցումների գործադրման թուլացումը համավարակի 4-րդ ալիքի բռնկման առաջին եւ հիմնական պատճառը կարող է դառնալ»,- նախազգուշացրել է Ռէյիսին՝ յաւելելով. «Կանգնած ենք Նոռուզի նախաշեմին, առողջապահական բոլոր ցուցումների պահպանումն անհրաժեշտ է Ձեր եւ Ձեր ընտանիքի առողջութեան պահպանման համար, քանի որ վերջին օրերին աճող այս վտանգաւոր վիրուսի դէմ պայքարի մեր ամենակարեւոր գործիքը առողջապահական ցուցումները պահպանելն է»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։