Հա

Հասարակական

14/02/2021 - 13:10

Մեծ պահքի սկիզբ՝ Բուն բարեկենդան

Այսօր՝ փետրւարի 14-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Բուն Բարեկենդանը։ Բուն բարեկենդանը Մեծ պահքի առաջին կիրակին է: 

«alikonline.ir» - Այսօր՝ փետրւարի 14-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Բուն Բարեկենդանը։ Բուն բարեկենդանը Մեծ պահքի առաջին կիրակին է: Սովորաբար Բարեկենդան է կոչւում շաբաթապահքերի եւ Մեծ պահքի նախընթաց օրը: Բարեկենդանին թոյլատրւում են չափաւոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր եւ ուտեստներ` ի հետեւութիւն Եղիային ուղղւած հրեշտակի խօսքի. «Ելիր, կեր, որովհետեւ երկար ճանապարհ ես գնալու» (Թագ. 19:7): Բարեկենդան բառացի նշանակում է կենդանութիւն, բարի կեանք:

Մեծ պահքի բարեկենդանը կոչւում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Բարեկենդանը մարդու երջանկութեան յիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եւան: Այն նաեւ դրախտային կեանքի օրինակն է, որտեղ մարդուն արտօնւած էր ճաշակել բոլոր պտուղները, բացառութեամբ բարու եւ չարի գիտութեան ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է: Բարեկենդանն առաքինութիւնների արտայայտութիւն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախութեան, չարչարանքից` խաղաղութեան: Այս ընկալմամբ է, որ իւրաքանչիւր քրիստոնեայ հոգու խոնարհումով, ապաշխարութեամբ, պահքով եւ ողորմութեան յոյսով սկսում է Մեծ պահքի ճանապարհը: Այն տեւում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչեւ Ս. Յարութեան՝ Զատիկի տօնը:

Պահքի շրջանում օգտագործում են բացառապէս բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարւում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլեւ մոլի սովորութիւններից, շատախօսութիւնից, ստախօսութիւնից, հայհոյանքից եւ այլ մեղքերից: Կերակրից հրաժարւելն առանց մեղքից յետ կանգնելու անօգուտ է: «Լեռան քարոզում» Քրիստոս պահքի մասին ասում է. «Երբ ծոմ պահէք, տրտմերես մի լինէք կեղծաւորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպէսզի մարդկանց այնպէս երեւան, թէ ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն՝ մարդկանց երեւալը եւ նրանցից գովւելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը եւ լւայ քո երեսը, որպէսզի չերեւաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հօրը՝ գաղտնաբար, եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ» (Մատթ. 6:16-18):

Մեծ պահքն ունի եօթ կիրակի՝ Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատաւորի, Գալստեան եւ Ծաղկազարդ: Ժողովրդական սովորութեան համաձայն՝ Մեծ պահքի կիսւելու` Միջինքի օրը, բաղարջից պահոց գաթայ են պատրաստում, որի մէջ մետաղադրամ են դնում: Սովորութեան համաձայն՝ բաժին հասնող մետաղադրամը յաջողութիւն է բերում: Մեծ պահքի շրջանում արգելւած է պսակադրութիւնները եւ մատաղը:

Յարակից լուրեր

  • Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի վարչութեան կազմակերպած Բուն բարեկենդանի տօնակատարութիւնը
    Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի վարչութեան կազմակերպած Բուն բարեկենդանի տօնակատարութիւնը

    Կիրակի, 23 փետրւար 2020-ի երեկոյեան ժամը 4-ին, Ուրմիայի Հայ օգնութեան միութեան վարչութեան նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ Բուն բարեկենդանի տօնակատարութիւն, Մեծ պահոց քառասնորդացի նախօրէին, եկեղեցու «Արամ Մանուկեան» սրահում:

  • Այսօր Բուն բարեկենդանն է
    Այսօր Բուն բարեկենդանն է

    Հայ Առաքելական Եկեղեցին այսօր՝ փետրւարի 23-ին նշում է Բուն բարեկենդանը։ Սովորաբար բարեկենդան է կոչւում շաբաթապահքերի եւ Մեծ պահքի նախընթաց օրը: Մեծ պահքի շրջանը տեւում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչեւ Ս. Յարութեան (Զատկի) տօնի նախօրէն: 

  • Պասի ճաշատեսակների փառատօն՝ «Թունեան» դպրոցում
    Պասի ճաշատեսակների փառատօն՝ «Թունեան» դպրոցում

    Թւականիս, չորեքշաբթի մարտի 13-ին, հայոց ազգային «Թունեան» տարրական դպրոցում, դպրոցի տեսչութիւնը եւ ծնողական խորհուրդը կազմակերպել էին «Մեծ պահքի ճաշատեսակների փառատօն»:

  • Բուն բարեկենդանի առթիւ միջոցառում՝ Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան նախաձեռնութեամբ
    Բուն բարեկենդանի առթիւ միջոցառում՝ Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան նախաձեռնութեամբ

    Կիրակի՝ 2019 թւականի մարտի 3-ի կէսօրից յետոյ ժամը 4։30-ին, Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում, Բուն բարեկենդանի առթիւ կազմակերպւել էր ուրախ ժամանց՝ Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան նախաձեռնութեամբ, ուր ներկայ էին՝ արժն. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը, Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի, Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան եւ Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչներն ու պատական միութեան անդամները։ 

  • Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի մասնաճիւղը խանդավառ մթնոլորտում տօնեց Բարեկենդանը
    Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի մասնաճիւղը խանդավառ մթնոլորտում տօնեց Բարեկենդանը

    Կիրակի, 3 մարտ 2019 թ.-ին Ուրմիայի հայոց Սբ. Ստեփանոս ծխական եկեղեցու «Արամ Մանուկեան» սրահում, Հ.Օ.Մ-ի Ուրմիայի մասնաճիւղի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ բարեկենդանի տօնակատարութիւն եւ խրախճանքի երեկոյ: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։