Հա

Հասարակական

15/02/2021 - 11:30

«Որոշ քաղաքաքներում կորոնավիրուսի նոր ալիքի տարածում է ձեւաւորւում». Վարակաբան

Որոշ քաղաքաքներում կորոնավիրուսի տարծման նոր ալիք է ձեւաւորւում: Այս մասին ԻՌՆԱ-ի հետ զրոյցում յայտնել է Իրանի վարակաբանական կենտրոնի անդամ դոկտ. Էհսան Մոսթաֆաւին:

«alikonline.ir» - Որոշ քաղաքաքներում կորոնավիրուսի տարծման նոր ալիք է ձեւաւորւում: Այս մասին ԻՌՆԱ-ի հետ զրոյցում յայտնել է Իրանի վարակաբանական կենտրոնի անդամ դոկտ. Էհսան Մոսթաֆաւին:

«Որոշ նահանգներ յայտնւել են կորոնավիրուսային նարնջագոյն գօտում, այդ թւում՝ Արեւելեան  եւ Արեւմտեան Ատրպատական նահանգները, Քոհգիլուիէ եւ Բոյեր Ահմադը, Քերմանը, Հարաւային Խորասանը եւ Սպահանը»,- ասել է նա՝ զգուշացնելով, նոր ալիքի բռնկման հաւանականութեան մասին:

Որոշ քաղաքներում, նաեւ արձանագրւել է կորոնավիրուսային հիւանդների չհոսպիտալացւած  դէպքերի թւի աճ, ընդւորում՝ Ահւազ, Աբադան, Բանդարշահր, եւ Դեզֆուլ քաղաքներում:

Նշելով, որ պէտք է խուսափել իրավիճակի նորմալացման պատկերացումներից, Մոսթաֆաւին նաեւ յստակեցրել է, որ այն կարող է տանել նոր դէպքերի թւի կտրուկ աւելացմանը:

Անդրադառնալով համավարակի դէմ պայքարի եւ նոր ալիքի բռնկման կանխարգելման միջոցներին, նա նշել է, որ դեռեւս չկայ աւելի արդիւնաւէտ միջոց, քան սահմանափակները, անձնական հիգիենայի կանոնների եւ սոցիալական հեռաւորութեան պահպանումը՝ շեշտելով, որ դրան զուգահեռ անհրաժեշտ է նաեւ ապահովել պատւաստման գործընթացը, ինչը նրա հաւաստիացմամբ՝ կը նպաստի իրավիճակի կայունացմանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։