Հա

Հասարակական

16/02/2021 - 13:15

Ներսը եւ դուրսը

 

Ոմանք կարծում են, թէ երջանկութիւնը անսպասելի իրադարձութիւն է, որ յանկարծ ծեծում է դուռդ եւ քեզ պարուրում ուրախութեամբ։ Պնդում են նաեւ, թէ բոլոր ազգերի ճակատագիրը գրւած է, եւ ինչ որ կանխորոշւած է, այն էլ կը լինի։

ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆ

 

Ոմանք կարծում են, թէ երջանկութիւնը անսպասելի իրադարձութիւն է, որ յանկարծ ծեծում է դուռդ եւ քեզ պարուրում ուրախութեամբ։ Նրանք, պնդում են նաեւ, թէ բոլոր ազգերի ճակատագիրը գրւած է, եւ ինչ որ կանխորոշւած է, այն էլ կը լինի։

Այդ դէպքում մենք ոչինչ ենք այս աշխարհում, եւ ինչ-որ անտես ուժեր հրճւելով խաղում են մեզ հետ:

Իրականում, այդ միֆը կարմիր թելերով անցնում է մեր հաւաքական վարքագծի եւ գիտակցութեան մէջ։ Աւելին, հաւաքական իմաստով՝ մենք այդ ստրուկի տեսութեանն ենք տրւած:

Յաճախ, սիրում ենք կառավարւել: Ստրկանալ։ Իսկ ստրուկի դերում յարմարւելով զրկում ենք մեզ գործողութիւններ անելու, խոշոր հաշւով՝ պետութիւն կառուցելու գիտակցումից, ընկալումներից, հնարաւորութիւններից՝ փոխարէնը մեր մէջ հաստատում ենք համոզմունք առ այն, որ առանց դրսի հանգամանքների միջամտութեան մենք կորած ենք եւ հէնց դրսի հանգամանքներն էլ պիտի զբաղւեն մեզնով:

Ի դէպ, երբեմն էլ համակերպւելով այլոց ձեռքում խաղաքարտ լինելու մտիքին, լեգիտիմացնում ենք սեփական պասիւութիւնը, չէզոքացնում սեփական դերակատարութիւնը՝ տրւելով նրանց թելադրած գաղափարների գեներացմանը՝ նպաստելով այլոց նւաճողականութեանը եւ ծաւալապաշտական նկրտումներին:

Նոյնիսկ անգործութիւն որդեգրելու եւ անձնական շահը ամէն ինչից վեր դասելու, լաւագոյն դէպքում՝ ճանապարհի կէսից յոգնելու, մեր հաւաքական վարքագիծը ներկայացնում ենք «դիւանագիտական» լոյսի ներքոյ՝ «Արցախը յանձնենք լաւ ապրենք», «հայութեան ապագան պէտք է որոշի հայաստանցին», ... եւ նման այլ ձեւակերպումներով, որոնց, գրեթէ, բոլորի խորքում էլ թաքնւած է ազգային ինքնութեան համար պայքարը, դիմադրութիւնը՝ այդ գաղափարների կրումը՝ սոցիալականին, մասնաւորապէս՝ «ստամոքսին» հակադրելու կեղծ օրակարգը:

Հրաժարւելով մեր ազգային ինքնութեան բազմաշերտութեան ընկալումներից, սահմանափակումներից, ու հնարաւորութիւններից՝ սեփական ազգի իրականութեան պարտադրած սահմանափակումները, եւ օրինաչափութիւնները ընդունելուց, «դրսից»՝ Սփիւռքից էլ ինչ-որ ուժեր ակտիւօրէն գլուխ են բարձրացնում՝ մեր գործը վստահելով բացառապէս «ներքին»՝ հայաստանեան ուժերին:

Եւ այսպէս, ներսից դուրս, դրսից՝ ներս լինելը մեղմ ասած չի էլ յուզում ինքն իրեն անկախ հայ համարող մարդուն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։