Հա

Հասարակական

17/02/2021 - 11:45

«Կորոնավիրուսից մահացութիւնների դէպքերն ամբողջ աշխարհում նւազել են 10%-ով»․ ԱՀԿ

Նախորդ շաբաթ կորոնավիրուսից մահացութիւնների թիւն աշխարհում նւազել է 10, իսկ վարակւածների թիւը` 16 տոկոսով: Տւեալները հրապարակւել են Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան կայքում:

«alikonline.ir» - Նախորդ շաբաթ կորոնավիրուսից մահացութիւնների թիւն աշխարհում նւազել է 10, իսկ վարակւածների թիւը` 16 տոկոսով: Տւեալները հրապարակւել են Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան կայքում: Ըստ Tert.am-ի՝ յայտնում է Korrespondent-ը:

«Անցեալ շաբաթ գրանցւել է վարակման 2.7 միլիոն նոր դէպք, ինչը նախորդ շաբաթւայ համեմատ 16 տոկոսով քիչ է եւ 81 հազար մահ, ինչը 10 տոկոսով է քիչ նախորդ շաբաթւայ տւեալներից»,- յայտնել է կազմակերպութիւնը:

Այսպիսով, ըստ շաբաթական տեղեկագրի, հիւանդացութեան եւ մահացութեան անկումը յատկապէս նկատելի է Աֆրիկայում (համապատասխանաբար 20 եւ 21 տոկոս), Արեւմտեան Խաղաղ ովկիանոսի տարածաշրջանում (20 եւ 13 տոկոս), Եւրոպայում (18 եւ 19 տոկոս), ինչպէս նաեւ Հիւսիսային եւ Հարաւային Ամերիկայում (16 եւ 2 տոկոս):

Աշխարհում ամենաշատ վարակակիրներ ունեցող երկրների ցանկում առաջատարներն են ԱՄՆ-ն (շաբաթական աւելի քան 673 հազար նոր դէպք), Բրազիլիան (աւելի քան 318 հազար), Ֆրանսիան (աւելի քան 127 հազար), Ռուսաստանը (աւելի քան 104 հազար) եւ Բրիտանիա (աւելի քան 97 հազար դէպք):

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։