Հա

Հասարակական

28/02/2021 - 13:40

Մեկնարկել է իրանական Razi Covo-Pars պատւաստանիւթի մարդկային փորձարկումների առաջին փուլը

Այսօր՝ փետրւարի 28-ին, մեկնարկել է իրանական Razi Covo-Pars պատւաստանիւթի մարդկային փորձարկումների առաջին փուլը:

«alikonline.ir» - Այսօր՝ փետրւարի 28-ին, մեկնարկել է իրանական Razi Covo-Pars պատւաստանիւթի մարդկային փորձարկումների առաջին փուլը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Առաջին փուլը ենթադրում է թւով 133 կամաւորների պատւատման պրոցեսի իրականացում, այն մեկնարկել է երկու կամաւորների ներգրաւմամբ՝ յառաջիկայում, աստիճանաբար կաւելանայ նրանց թիւը»,- նշել է «Ռազի» ինստիտուտի գիտահետազօտական բաժնի ղեկավար դոկտ. Մոհամմադ Հասան Ֆալահ Մեհրաբադին:

Նա ընդգծել է, որ «Ռազի» պատւաստանիւթը ստեղծւել է իրանցի բժիշկների, դեղագործների եւ քիմիկոսների յատուկ խմբի միջոցով եւ ամբողջովին համապատասխանում է Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան ցուցանիշներին:

Նա յաւելել է, որ այդ պատւաստանիւթն արտադրւել է Իրանի առողջապահութեան նախարարութեան անմիջական հսկողութեամբ եւ բժշկական դեպարտամենտների հետ լիարժէք համագործակցութեամբ. «Մենք լիայոյս ենք, որ մարդային փորձարկման փուլերը յաջողութեամբ կաւարտւեն»,- շեշտել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։