Հա

Հասարակական

06/03/2021 - 11:15

«Հակահամաճարակային միջոցառումների պահպանման մակարդակը արձանագրել է անկման միտում». Սիմա Սադաթ Լարի

Հակահամաճարակային միջոցառումների պահպանման մակարդակը նոյեմբեր ամսից մինչ այսօր ամենացածր մակարդակին է hասել:

«alikonline.ir» - Հակահամաճարակային միջոցառումների պահպանման մակարդակը նոյեմբեր ամսից մինչ այսօր ամենացածր մակարդակին է hասել: Այս մասին յայտարարել է Առողջապահութեան նախարարութեան խօսնակ Սիմա Սադաթ Լարին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Մասնաւորապէս, վերջին շաբաթներին արձանագրւել է հակահամաճարակային միջոցառումների պահպանման մակարդակի անկման կտրուկ միտում»,- նշել է նա՝ յաւելելով, որ ամենացածր մակարդակի արձանագրութիւնները վերաբերում են Ղոմ, Գոլեստան, Հորմոզգան, Ալբորզ, եւ Չհարմահալ եւ Բախտեարի նահանգներին:

Անդրադառնալով հակահամաճարակային միջոցառումների պահպանման ներազդեցութեանը համավարակի տարածման տեմպերին, նա նշել է. «Կորոնավիրուսով պայմանաւորւած միջոցառումների եւ սահմանափակումների շարունակական կիրառումը դեռեւս կարող է էական ազդեցութիւն ունենալ համավարակի դէպքերի թւի աճի տեմպերի նւազման վրայ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։