Հա

Հասարակական

07/04/2021 - 14:10

Արա Շահվերդեանը շնորհաւորել է հայ մայրերի տօնի առիթով

Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանն իր ինստագրամեան էջում շնորհաւորել է հայ մայրերի տօնի՝ ապրիլի 7-ի առիթով:

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանն իր ինստագրամեան էջում շնորհաւորել է հայ մայրերի տօնի՝ ապրիլի 7-ի առիթով:

Շնորհաւորական տեքստում Արա Շահվերդեանը մէջբերում է կատարել Ծ. Ծատուրեանի մայրերին նւիրւած բանաստեղծութիւնից.

«Քո արեւածին գրկում գորովի,

Որքան հանճար է սնւել երկնային,

Դու` հերոսուհի վշտի ու ցաւի,

Հանց աշխարհն հայոց դու միշտ նոր ու հին»:

Նա նաեւ յաւելել է. «Ի սրտէ շնորհաւորում եմ այս օրը, մեր ազգի հերոսածին մայրերին եւ աղօթում առ Աստւած, որ լինեն կանգուն ու հպարտ։

Թող որ Աստւած արեւի ճառագայթներով ձեզ պարգեւի համբերութիւն, ուժ եւ կամք։

Սիրելի՛ մայրեր, մաղթում եմ խաղաղութիւն, քաջառողջութիւն ու ամենայն բարիք»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։