Հա

Հասարակական

27/04/2021 - 13:10

««Քովիդ-19»-ով վարակման դէպքերի թիւն աշխարհում աճում է 9-րդ շաբաթն անընդմէջ». ԱՀԿ

Կորոնավիրուսով վարակման դէպքերի թիւն աշխարհում աճում է իններորդ շաբաթն անընդմէջ, իսկ մահւան ելքով դէպքերի թիւը՝ վեցերորդ շաբաթն անընդմէջ:

«alikonline.ir» - Կորոնավիրուսով վարակման դէպքերի թիւն աշխարհում աճում է իններորդ շաբաթն անընդմէջ, իսկ մահւան ելքով դէպքերի թիւը՝ վեցերորդ շաբաթն անընդմէջ: Ըստ Tert.am-ի՝ ինչպէս փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալութիւնը, այս մասին Ժնեւում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ յայտարարել է Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրէյեսուսը:

«Կորանվիրուսի համավարակն առաւել ինտենսիւ է դառնում աշխարհում: Հիւանդացութեան դէպքերի թիւն աճում է իններորդ շաբաթն անընդմէջ, իսկ մահւան դէպքերինը՝ վեցերորդ շաբաթն անընդմէջ»,- ասել է ԱՀԿ ղեկավարը:

Նրա խօսքով՝ վերջին մէկ շաբաթում արձանագրւել է վարակման գրեթէ նոյնքան դէպք, որքան համավարակի առաջին հինգ ամսւայ ընթացքում:

Ինչպէս Գեբրէյեսուսն ընդգծել է, «որոշ տարածաշրջաններում արձանագրւել է վարակման եւ մահւան դէպքերի աննշան նւազում», սակայն շատ երկրներում նկատւում է «Քովիդ-19»-ի տարածման ինտենսիւութիւն: Մասնաւորապէս, դրութիւնը ծանր է Հնդկաստանում:

Յիշեցնենք, որ վերջին տւեալներով՝ ասիական երկրում հինգերորդ օրն անընդմէջ արձանագրւել է կորոնավիրուսով վարակման մէկօրեայ դէպքերի հակառեկորդային ցուցանիշ:

Worldometers.info կայքի տւեալներով՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման դէպքերի թիւը գերազանցել է 148 մլն-ը, մահացածներինը՝ 3,1 մլն-ը: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։