Հա

Հասարակական

03/05/2021 - 12:20

Bloomberg-ը ներկայացրել է «Քովիդ-19»-ին լաւագոյնս դիմագրաւող երկրների ցանկը  

Հարաւային Կորէան ընդգրկւել է կորոնավիրուսի պայմաններում բնակւելու համար լաւագոյն երկրների ցանկում:

«alikonline.ir» - Հարաւային Կորէան ընդգրկւել է կորոնավիրուսի պայմաններում բնակւելու համար լաւագոյն երկրների ցանկում: Այս մասին ըստ Tert.am-ի՝ գրում է Bloomberg-ը` ներկայացնելով փորձագէտների կարծիքները:

Ապրիլի 26-ին ներկայացւած տւեալների համաձայն` վարկանշային ցանկի առաջատար տասնեակն ունի հետեւեալ դասաւորւածութիւնը` Սինգապուր, Նոր Զելանդիա, Աւստրալիա, Իսրայէլ, Թայւան, Ճապոնիա, ԱՄԷ, Ֆինլանդիա, Հոնկոնգ, Վիետնամ:

Գերտէրութիւններից Չինաստանը յայտնւել է «Քովիդ-19»-ին լաւագոյնս դիմագրաւող երկրների 12-րդ տեղում, ԱՄՆ-ն`17-րդ, Ռուսաստանը` 22-րդ: Ցանկում ներառւել են նաեւ Սաուդական Արաբիան, Դանիան, Նորւեգիան, Կանադան, Մեծ Բրիտանիան, Մալայզիան:

Յայտնի է, որ վարկանշային ցանկում, ընդհանուր առմամբ, ընդգրկւել է 53 երկիր: ԱՊՀ երկրները ներկայացւած չեն:

Կորոնավիրուսի նկատմամբ դիմակայութեան վարկանշային ցանկը կազմելիս տւեալների լայն շրջանակ է հաշւի առնւել, մասնաւորապէս, թէ որքան արդիւնաւէտ են պայքարում վիրուսի տարածման դէմ, ինչ մակարդակի են հասել սոցիալական եւ տնտեսական խախտումները, մահացութեան ցուցանիշը, պատւաստանիւթի հասանելիութիւնը: 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։