Հա

Հասարակական

05/05/2021 - 11:20

Bloomberg Billionaires Index-ը թարմացրել է աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ցանկը

Bloomberg Billionaires Index-ը ներկայացրել է աշխարհի ամենահարուստ 500 մարդկանց թարմացւած վարկանշային ցուցակը: Ըստ գործակալութեան տւեալների՝ աշխարհի ամենահարուստ մարդը շարունակում է մնալ Amazon առցանց խանութի հիմնադիր Ջէֆ Բեզոսը: Ներկայում գործարարի կարողութիւնը գնահատւում է 197 միլիարդ դոլար:

«alikonline.ir» - Bloomberg Billionaires Index-ը ներկայացրել է աշխարհի ամենահարուստ 500 մարդկանց թարմացւած վարկանշային ցուցակը: Ըստ գործակալութեան տւեալների՝ աշխարհի ամենահարուստ մարդը շարունակում է մնալ Amazon առցանց խանութի հիմնադիր Ջէֆ Բեզոսը: Ներկայում գործարարի կարողութիւնը գնահատւում է 197 միլիարդ դոլար: Տեղեկացնում է Tert.am-ը:

Երկրորդ հորիզանականում է SpaceX եւ Tesla ընկերութիւնների հիմնադիր Իլոն Մասկը: Ընդհանուր առմամբ, Մասկի կարողութիւնը կազմում է շուրջ 187 միլիարդ դոլար:
Երրորդ տեղում ֆրանսիացի գործարար, Louis Vuitton Moët Hennessy ընկերութեան նախագահ Բեռնար Առնոն է՝ 154 միլիարդ դոլարով:

Չորրորդ տեղում է Microsoft ընկերութեան հիմնադիր Բիլ Գէյթսը: Ներկայում նրա ունեցւածքը գնահատվում է աւելի քան 146 միլիարդ դոլար:

Հինգերորդ տեղում է Google որոնողական համակարգի համահիմնադիր Լարի Փէյջը: Նրա ունեցւածքը գնահատւում է շուրջ 07 միլիարդ դոլար: 

Վեցերորդ տեղում է ամերիկացի բիզնես մագնատ եւ ներդրող Ուորէն Բաֆէթը: Նրա կարողութիւնը, ընդհանուր առմամբ, հասնում է 106 միլիարդ դոլարի:

Եօթերորդ տեղում է Google որոնողական համակարգի համահիմնադիր Սերգէյ Բրինը, որի կարողութիւնը, ըստ գործակալութեան տւեալների, գնահատւում է աւելի քան 104 միլիարդ դոլար:

Ութերորդ տեղում է ամերիկացի ձեռնարկատէր եւ «Օրաքլ» ընկերութեան գլխաւոր գործադիր տնօրէն Լոուրենս Ջոզէֆ Էլիսոնը, որի կարողութիւնը կազմում է մօտ 91,4 միլիարդ դոլար:

Իններորդ տեղում է Microsoft ընկերութեան գլխավոր տնօրէն Ստիւէն Բալմէրը, որի կարողութիւն հասնում է 91 միլիարդ դոլարի:

Տասներորդ տեղում է ֆրանսիացի կին գործարար, L'Oreal ընկերութեան հիմնադիր Լիլիան Բետանկուրի դուստր եւ ժառանգ Ֆրանսուազ Բետանկուր Մայէրսը: Կնոջ կարողութիւնը հասնում է շուրջ 83,2 միլիարդ դոլարի:  

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։