Հա

Հասարակական

06/05/2021 - 11:50

Հնդկաստանում կորոնավիրուսային վարակի տարածման 3-րդ ալիքն անխուսափելի է. վերջին 24 ժամում երկրում գրանցւել է վարակի ցուցանիշների նոր հակառեկորդ

Հնդկաստանի կառավարութեան գիտական հարցերով խորհրդատու Վիջայ Ռահղաւանն ասել է, որ Հնդկաստանում կորոնավիրուսի տարածման երրորդ ալիքն անխուսափելի է:

«alikonline.ir» - Հնդկաստանի կառավարութեան գիտական հարցերով խորհրդատու Վիջայ Ռահղաւանն ասել է, որ Հնդկաստանում կորոնավիրուսի տարածման երրորդ ալիքն անխուսափելի է, ըստ Tert.am-ի՝ յայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրտաւական գործակալութիւնը։

«Երրորդ փուլն անխուսափելի է՝ հաշւի առնելով կորոնավիրուսային համաճարակի տարածման արագութիւնը, սակայն յստակ չէ, թէ երրորդ փուլը երբ կը սկսւի։ Մենք պէտք է պատրաստ լինենք նոր ալիքների»,- ասել է գիտական հարցերով խորհրդատուն եւ նախազգուշացրել, որ երկրում վարակի տարածումն արագացրած նոր շտամները յաղթահարելու համար պէտք է «թարմացւեն» կորոնավիրուսի դէմ պատւաստանիւթերը։

Վիջայ Ռահղաւանն ասել է, որ պատւաստանիւթերն արդիւնաւէտ են կորոնավիրուսի առկայ տարբերակների դէմ։

Վերջին 24 ժամւայ ընթացքում Հնդկաստանը գրանցել է կորոնավիրուսային վարակի նոր հակառեկորդ։ Գրանցւել է կորոնավիրուսով վարակման 412,2 հազար նոր դէպք եւ մահւան աւելի քան 3,9 հազար դէպք։

Հնդկաստանն աշխարհում կորոնավիրուսային վարակի գրանցման դէպքերի թւով երկրորդ հորիզոնականում է՝ Միացեալ Նահանգներից յետոյ։ Առողջապահութեան նախարարութեան վերջին տւեալների համաձայն՝ Հնդկաստանում կորոնավիրուսով վարակւած մարդկանց ընդհանուր թիւը գերազանցել է 21 միլիոնը: Աւելի քան 17,2 միլիոն մարդ ապաքինւել է, իսկ 230 հազար մարդ մահացել է կորոնավիրուսից: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։