Հա

Հասարակական

12/05/2021 - 11:00

Աշխարհում վերջին մէկ շաբաթում թէեւ կորոնավիրուսով վարակման ու մահացութեան ցուցանիշերը 4%-ով նւազել են, բայց ԱՀԿ-ն զգուշացնում է՝ երկու դէպքում էլ իրավիճակը շարունակում է վտանգաւոր մնալ

Աշխարհում կորոնավիրուսով վարակման աւելի քան 5.5 միլիոն եւ մահւան շուրջ 90000 նոր դէպք է գրանցւել վերջին մէկ շաբաթում, «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ յայտնում է Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը: 

«alikonline.ir» - Աշխարհում կորոնավիրուսով վարակման աւելի քան 5.5 միլիոն եւ մահւան շուրջ 90000 նոր դէպք է գրանցւել վերջին մէկ շաբաթում, «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ յայտնում է Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը: Գրում է Tert.am-ը:

ԱՀԿ-ն յայտնում է, որ վերջին մէկ շաբաթում թէ՛ վարակման, թէ՛ մահացութեան ցուցանիշները նւազել են մօտ 4%-ով:

Չնայած նւազման այս փոքր ցուցանիշին, ԱՀԿ-ն զգուշացնում է՝ կորոնավիրուսով վարակումն ու մահացութիւնը առ այս պահը շարունակում են բաւական բարձր ցուցանիշեր գրանցել:

Ներկայ դրութեամբ աշխարհում գրանցւել է կորոնավիրուսով հիւանդացութեան 157362408 դէպք:

Միեւնոյն ժամանակ, դէպքերի շուրջ կէսը բաժին է ընկնում 5 երկրի՝ ԱՄՆ (33550115), Հնդկաստան (23340426), Բրազիլիա (15285048), Ֆրանսիա (5800170) եւ Թուրքիա (5059433):

Արդէն բուժւածների համամասնութիւնը կազմում է շուրջ 86%: Միեւնոյն ժամանակ, առնւազն 19 միլիոն մարդ շարունակում է հիւանդ լինել, բայց այդ տւեալները թերի են, քանի որ շատ երկրներ չեն հրապարակում համապատասխան վիճակագրութիւնը:

Ողջ աշխարհում մինչ այժմ կորոնավիրուսից 3331127 մարդ է մահացել:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։