Print this page
15/05/2021 - 13:10

ԱՀԿ-ն կարծում է, որ համավարակի երկրորդ տարում աւելի շատ մահեր կարող են լինել, քան առաջինում

Կորոնավիրուսի համավարակի երկրորդ տարին կարող է յանգեցնել աւելի մեծ թւով մահերի, քան առաջինը: Այս մասին ուրբաթ օրը Ժնեւում կայացած ճեպազրոյցում ասել է Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան (ԱՀԿ) գլխաւոր տնօրէն Թեդրոս Գեբրէյեսուսը:

«alikonline.ir» - Կորոնավիրուսի համավարակի երկրորդ տարին կարող է յանգեցնել աւելի մեծ թւով մահերի, քան առաջինը: Այս մասին ուրբաթ օրը Ժնեւում կայացած ճեպազրոյցում ասել է Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան (ԱՀԿ) գլխաւոր տնօրէն Թեդրոս Գեբրէյեսուսը, ըստ News.am-ի՝ յայտնում է «ՏԱՍՍ»-ը:

«COVID-19-ն արդէն յանգեցրել է աւելի քան 3,3 միլիոն մարդու մահւան, եւ մենք այն ուղու վրայ ենք, որ այս համավարակի երկրորդ տարին կարող է աւելի մահաբեր լինել, քան առաջինը»,- ասել է նա:

ԱՀԿ ղեկավարը համաշխարհային հանրութեանը կոչ է արել համավարակի դէմ պայքարում օգտագործել «միջոցառումների համադրութիւնը»՝ պատւաստումներ եւ հանրային առողջապահութեան ոլորտում այլ քայլեր: Կորոնավիրուսի դէմ մեծ քանակի պատւաստանիւթեր ունեցող պետութիւններին նա կոչ է արել COVAX մեխանիզմի միջոցով կիսւել նրանց հետ, ովքեր չունեն դրանք։ Գեբրէյեսուսը COVAX-ն անւանել է «իրաւահաւասար պատւաստում ապահովելու ամենաարագ ուղին»:

COVAX-ը միջազգային մեխանիզմ է, որը գործարկւել է ԱՀԿ-ի կողմից՝ Պատւաստումների եւ պատւաստանիւթերի գլոբալ դաշինքի եւ Համաճարակային պատրաստւածութեան նորարարութիւնների կոալիցիայի հետ համատեղ: Այն աջակցում է արտադրական հզօրութիւնների ստեղծմանն ու գնումներ է իրականացնում: Ծրագրի պայմանների համաձայն՝ բարձր եկամուտ ունեցող երկրները վճարում են պակաս հարուստ երկրների պատւաստանիւթերի համար: Ծրագրի համաձայն՝ մեխանիզմի շրջանակներում մինչեւ 2021 թւականի վերջը 2 միլիարդ չափաբաժին պատւաստանիւթ պէտք է արտադրւի եւ հաւասարաչափ բաշխւի ամբողջ աշխարհում:

 

Յարակից լուրեր