Հա

Հասարակական

24/05/2021 - 13:10

Պայքարե՞նք, թէ՞...

Կորչել ենք: Ու, այլեւս, չգիտենք թէ ով ենք մենք: Մէկ է, այլեւս լռութիւնը, ճիգեր չեն լինելու մտածելու պատրանք ստեղծելուն ուղղւած: Ի՞նչ է, պատրաստւո՞ւմ ենք յաւերժ հաւատալ ստին, թէ՞ զիջումն այլընտրանք չունի:

ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆ

 

Կորչել ենք: Ու, այլեւս, չգիտենք թէ ով ենք մենք: Մէկ է, այլեւս լռութիւնը, ճիգեր չեն լինելու մտածելու պատրանք ստեղծելուն ուղղւած: Ի՞նչ է, պատրաստւո՞ւմ ենք յաւերժ հաւատալ ստին, թէ՞ զիջումն այլընտրանք չունի:

Եթէ այսօր ուզում ենք այլընտրանքներ ունենալ, իրական ելքեր, չոր բանականութիւն, զգացականից, յանձնւելուց, տրւելուց բացի, ապա, պիտի յետ գնանք, վերադառնանք այն կէտին, որտեղից ընդհատել էին մեզ, աղաւաղել։ Կարո՞ղ ենք, չէ՞ դա անել: Կարող ենք, չէ՞ զգացականի խութերում գտնել այն յստակութիւնը, որ կեանքն է մեզ պարտադրել:

Ասածս այն է, որ պարտութիւնից հայեացքը պէտք է յետ քաշել: Առաջ անցնել, սովորելով ձեռք բերւած տրամւաներից ու թուլութիւններից՝ ապրածը վերասահմանելով:

Թէպէտ, կան բաներ, որոնց մենք չենք կարող յաւիտեան կրել: Դա հաստատ է: Դրանց կրելը մեզ պարտադրեցին, զիջումը պարտադրեցին: Ու նրանք էլի են դա անելու, էլի են պարտադրելու: Չեն դադարելու երեւակայութեանը զոռ տալուն, մեզ տարատեսակ ստերով կերակրելու փորձեր անընդհատ են անցկացնելու: Խաւարի մէջ են պահելու, պահելու են, որ զրկեն հակազդելուց, որպէսզի այլեւս չհաւատանք ոչինչի, թէկուզ՝ սեփական կամքին:

Բայց, տե՛ս, հէնց հասնի պահը յստակութեան կը հասկանանք, որ մենք ստերի/կոչերի նկատմամբ իմունիտետ ենք ձեռք բերել: Գիտենք, որ քամուն, մակերեսայինին, անգործութեանը տրւելու մէջ եւս կայ ազատութիւն:

Ամէն դէպքում, չենք էլ պատրաստւում ժխտել/հրաժարւել ազատութեան հրճւանքից: Մենք դրա ուժը, գրաւչութիւնը լաւ գիտենք: Բայց, ասածս այն է, որ ազատութիւնն այն չէ, երբ քո փոխարէն քո առջեւ սահամններ են գծում:

Աւելին, ինքնախաբէութիւնից եկած սփոփանքի մղում էլ չկայ: Տեղ-տեղ թեւաթափ է անում գիտակցումը, որ մենք պետականութիւն կառուցելու գրեթէ ամէն քայլափոխին ենք անընդհատ բախւել սեփական ուժերից աւելի զօրեղ ներքին ու արտաքին արգելակող հանգամանքներին: Դրանք յաճախ են վիժեցրել մեր՝ երջանիկ կեանք ապրելու, հզօրանալու, այդպէս էլ չամրացած քայլերը։

Բայց, բանն այն է, որ պայքարելու իմաստն էլ հէնց դա է: Այն, միշտ էլ, խնդիրներ է առաջադրում:

Կարեւորն այն է, որ պէտք է անընդհատ յիշենք, չմոռանանք, որ մենք խաւարը յաղթահարած, սեփական ցաւից մեռած, բայց վերյառնած ազգի ապրող ու շնչող օրինակն ենք։

Աւելին, դրանք ցաւեցրել են/կը ցաւեցնեն: Բայց, եկէք չշտապենք: Մեր համատեղ պայքարի ճանապարհի մասին միասին պատկերացում կազմենք: Չգիտեմ ոնց: Բայց, նախ հաւատը վերգտնելն է խնդիրը։ Պարզապէս, պէտք է գտնենք մեր համատեղ անուրջը ու կենտրոնանանք դրա վրայ։

Գիտէ՞ք՝ ո՛չ ոք, ո՛չ ոք չի կարող որոշել, թէ որքան անսահման է կարող լինել մեր միասնական պայքարի վճռակամութիւնը։ Նրանք ի՜նչ ուզեն կարող են ասել… բայց մենք ենք որոշում՝ լսե՞լ նրանց, թէ՞ ոչ։

Մի՛ ասէք, որ դուք աւելին չէք ուզում։ Մի՛ ասէք, որ պէտք է յանձնւենք, որ զիջմանն այլընտրանք չկայ։ Գիտե՞ս, երբ, թէկուզ, կարճ ժամանակով հրաժարւել ենք մեր հաւաքական երազանքներից ոչնչացման եզրին ենք յայտնւել։ Մենք դա կրկին ապրում ենք:

Ուրեմն՝ կա՛մ ուզում ես, որոշո՛ւմ ես, կա՛մ հրաժարւում ես դրանից:

Մենք անընդհատ ենք այդ որոշումը կայացնում: Գիտակցելով կամ անգիտակցաբար: Լռելը՝ չպայքարելն էլ է որոշում: Պայքարելը՝ նոյնպէս: Բայց, եթէ չգտնենք կամքը շարունակելու, ուրիշները դա կանեն մեր փոխարէն, եւ այդ դէպքում մենք պիտի հետեւենք նրանց, տեսնելով թէ նրանք ինչպէս են վայելում իրենց «ծանր ճակատամարտի» յաղթանակը։ Ու, այդ դէպքում մեզ բաժին կը հասնի կեանքի ամենածանր դասերից մէկը ՅԱՆՁՆՒԵԼՈՒՑ ԱՒԵԼԻ ՎԱՏ ՄԷԿ ԷԼ ԱՅՆ Է ՈՐ ԶՂՋՈՒՄ ԵՍ՝ ՈՐ ՅԱՆՁՆՒԵԼ ԵՍ:

Իսկ, գուցէ՞ հասցնենք, ինչ որ լաւ բանի սկիզբը տեսնել: Չգիտեմ...

 

Յարակից լուրեր

  • Մենք ՊԱՐՏԱՒՈՐ ենք կանգնել «ԱՐԱՐԱՏ»-ի թիկունքին
    Մենք ՊԱՐՏԱՒՈՐ ենք կանգնել «ԱՐԱՐԱՏ»-ի թիկունքին

    Կորոնավիրուսի համավարակի բռնկման, Արցախեան վերջին պատերազմի, եւ պետականութեան լինել-չլինելու խնդիրների առջեւ կանգնած հայութիւնն իր ամբողջական իմաստով, ապրում է իր ժամանակակից պատմութեան ամենաբարդ էտապան՝ դիմակայելով անյաղթահարելի թւացող փորձութիւններ։

  • Ամենակարեւորը վճռակամութիւնն է
    Ամենակարեւորը վճռակամութիւնն է

    ՀՀ ազգային ժողովում, երէկ տեղի ունեցած միջադէպերից յետոյ, հարց է առաջանում, որ տարածաշրջանային խաղաղութեան հաստատման ջատագով իշխանութիւնն ի զօրու չլինելով «խաղաղութիւն» հաստատել, թէկուզ, ԱԺ նիստերի դահլիճում, ինչպէ՞ս է պատրաստւում իրականացնել «տարածաշրջանային խաղաղութեան» դարաշրջան մեկնարկելու իր «առաքելութիւնը»:

  • Ձեւաւորւեց համագործակցութեան նոր հարթակ
    Ձեւաւորւեց համագործակցութեան նոր հարթակ

    Երէկ՝ օգոստոսի 1-ին, Իսլ. խորհրդարնում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի, Թեհրանի Հայ համալսարանականների ընդհանուր միութեան, Իրանի կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարարութեան տեղակալ Ամիր Քազեմիի եւ այդ նախարարութեանն առընթեր տեղեկատւական տեխնոլոգիաների կազմակերութեան համագործակցութեան արդիւնքում տեղի ունեցաւ ՏՏ ոլորտի իրանահայ գործարարների, ձեռնարկատէրերի եւ միջոցառման կազմակերպերպիչների միջեւ համատեղ հանդիպում-քննարկումը՝ միութեան «Նիկոլ Աղբալեան» սրահում:

  • «Լսի՛ր հոգուդ ձայնը». հարցազրոյց իրանահայ երիտասարդ, հայրենադարձ Փաթրիկ Աւետիսեանի հետ
    «Լսի՛ր հոգուդ ձայնը». հարցազրոյց իրանահայ երիտասարդ, հայրենադարձ Փաթրիկ Աւետիսեանի հետ

    «alikonline.ir»-ի զրուցակիցն է 26 ամեայ հայրենադարձ Փաթրիկ Աւետիսեանը, ով հակառակ իր երիտասարդ տարիքին, արդէն հասցրել է երաժշտութեան ասպարէզում լուրջ քայլեր անել մաս կազմելով տարբեր բենդերին, այդ թւում՝ «Adanaproject»-ին, եւ համագործակցելով Անդրէ Սիմոնեանի եւ Սեւակ Ամրոյեանի հետ:

  • Նոր մօտեցումների կարիք կայ
    Նոր մօտեցումների կարիք կայ

    Մենք պարտւել ենք ժողովրդավարութեան ամենաայլասեռւած տարատեսակին՝ ամբոխավարութեանը: Վերջին ընտրութիւնների արդիւնքում այն գործնականում վերահաստատւեց։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։