Հա

Հասարակական

31/05/2021 - 13:00

«Յունիսի 2-ից կը սահմանափակւեն բոլոր քաղաքների ուղղութեամբ մուտքը». «Ռահւար»-ի ճանապարհային երթեւեկութեան վարչութեան տեղակալ

Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի նիստի ընթացքում հաստատւած որոշման համաձայն՝ բոլոր քաղաքների ուղղութեամբ երթեւեկութիւնները կը սահմանափակւեն սկսած յունիսի 2-ի ժամը 12:00-ից մինչ յունիսի 7-ը ժամը 12:00-ը:

«alikonline.ir» - Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի նիստի ընթացքում հաստատւած որոշման համաձայն՝ բոլոր քաղաքների ուղղութեամբ երթեւեկութիւնները կը սահմանափակւեն սկսած յունիսի 2-ի ժամը 12:00-ից մինչ յունիսի 7-ը ժամը 12:00-ը: Այս մասին ԻՌՆԱ-ի հետ զրոյցում յայտնել է «Ռահւար»-ի ճանապարհային երթեւեկութեան վարչութեան տեղակալ գնդապետ Ռասուլ Էբրահիմին:

Նշելով, որ երթեւեկութեան սահմանափակումները կը շարունակւեն մինչեւ յունիսի 7-ը, նա, աւելացրել է, որ այդ որոշումը պայմանաւորւած է կորոնավիրուսի տարածման վերահսկման միջոցառումներով:

Արձակուրդների ֆոնին՝ կորոնավիրուսի նոր ալիքի բռնկումը սահմանափելու նպատակով, գնդապետ Ռասուլ Էբրահիմին հակահամաճարակային միջոցառումների խստացման պլաններին անդրադառնալով, նշել է, որ կը սահմանափակւեն երթեւեկութիւնները նոր դէպքերի աճը վերահսկման նպատակով:

Նա նաեւ յստակեցրել է, որ այն վարորդներն, որոնք կանտեսեն արգելքները կը տուգանւեն եւ կարգելւի նրանց մուտքը այդ քաղաքներ: Աւելացնելով, որ սահմանափակումները կը տարծւեն բոլոր քաղաքների ուղղութեամբ, այդ թւում՝ կարմիր եւ նարնջագոյն գօտում յայտնւած քաղաքների:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։