Հա

Հասարակական

08/09/2013 - 11:10

Կարմիր արիւնով ներկւած մեր կանաչ Շուշի

Շնորհաւորելով Թեհրանից մեկնած մեր մասնակից-աշակերտներին, մրցոյթ-փառատօնում իրենց ձեռքբերած յաջողութեան համար՝ շնորհաւորանքի եւ շնորհակալութեան խօսքեր պէտք է ասել նախ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդին, որը առիթն ստեղծեց այդ մրցութեանը մասնակցելու համար, Մշակութային յանձնախմբին, մասնակիցների ծնողներին, աշակերտների հետ պարապմունքներ անցկացրած պրն. Նորվանին եւ ի մասնաւորի երկու պատասխանատուներ՝ տկն. Հրանուշ Սարգսեանին եւ պրն. Արա Շիրւանեանին, ովքեր յանձն առան այդ դժւարին պատասխանատւութիւնը:

Շուշիի ասմունքի համահայկական մրցոյթ-փառատօնի առիթով

Շուշիի ասմունքի Համահայկական մրցոյթ-փառատօնի հրաւէրին ընդառաջելով, Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ, Թեհրանի հայոց ազգ. դպրոցների Մշակութային փառատօնի ընթացքում բարձր նիշերով հանդէս եկած միջնակարգ օղակի 11 աշակերտներ՝ երկու պատասխանատուներով մեկնեցին Արցախ՝ մասնակցելու վերոյիշեալ մրցոյթ-փառատօնին:
Շնորհաւորելով Թեհրանից մեկնած մեր մասնակից-աշակերտներին, մրցոյթ-փառատօնում իրենց ձեռքբերած յաջողութեան համար՝ շնորհաւորանքի եւ շնորհակալութեան խօսքեր պէտք է ասել նախ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդին, որը առիթն ստեղծեց այդ մրցութեանը մասնակցելու համար, Մշակութային յանձնախմբին, մասնակիցների ծնողներին, աշակերտների հետ պարապմունքներ անցկացրած պրն. Նորվանին եւ ի մասնաւորի երկու պատասխանատուներ՝ տկն. Հրանուշ Սարգսեանին եւ պրն. Արա Շիրւանեանին, ովքեր յանձն առան այդ դժւարին պատասխանատւութիւնը:
Թեհրանի խումբը շահեց ամենաբարձր նիշերը եւ առաջին հանդիսացաւ՝ Փրենի Գոլազիզեանը, 2-րդ տեղում՝ Մարինա Շահմիրեանը եւ երրորդ տեղում՝ Սիսիան Ստեփանեանը, իսկ բարձր գնահատագրերի արժանացան՝ Սիրարփի Մելիքեանը, Մինելլի Մանուկեանը, Գարունէ Բանդարին, Վանէ Մահմուդեանը, Փիւնիկ Քեշիշեանը, Արգամ Արիստակէսեանը, Սերւին Խուդավերդեանը եւ Էդգար Դեհբաշեանը:

130908d01a

Հայրենեաց հողի ու օդի ջերմութեամբ պարուրւած՝ մտանք Արցախ: Այդ ի՞նչ զօրութիւն էր, այդ ի՞նչ ուժ էր պատել մեզ, որ չէինք դիմանում աւտոմեքենայում. ուզում էինք դուրս գալ, փարւել հողին, բայց պիտի համբերէինք՝ մինչեւ հասնէինք մեր կեցութեան վայրը՝ Շուշին:
Ամբողջ ճանապարհը, լեռներն ու ձորերը կանաչ անտառներով էին պատած ու մենք՝ երեխաների հայրենասիրական երգերով ոգեւորւած՝ գնում էինք: Ես արդէն տեսնում էի երեխաների մէջ ինչ-որ մի բան էր փոխւում: Խումբը գնում էր՝ մասնակցելու ասմունքի համահայկական մրցոյթ-փառատօնին. նրանք կարծէք Թեհրանում եղած երեխաները չէին, նոր շունչ ու ոգի էին ստացել, ու մենք վերջապէս հասանք Շուշի:
Կազմակերպիչ յանձնախումբը մեզ գրկաբաց դիմաւորեց, նամանաւանդ, տեղի «Աւան» հիւրանոցի հիմնադիր տնօրէն ծագումով իրանահայ պրն. Ալէք Բաղդասարեանը եւ պրն. Գուրգէն Մելիքեանը, որոնք իրենց ջերմ վերաբերմունքով երեխաներին դիմաւորեցին, խրախուսեցին եւ ասացին. «Լեզուն եւ խօսքը հզօր զէնքեր են. ձեր ասմունքներն էլ այդպէս պիտի հնչեն, ու դուք իրանահայութեան պատիւը պիտի բարձր պահէք»: Ասմունքող խմբի պարտականութիւնը աւելի ծանրացաւ, այնպէս որ երեխաները առաջարկում էին անդադար փորձ՝ գերազանց ներկայանալու համար:

130908d01b

Օգոստոսի 6-ի կ. յ. ժամը 15:00-17:00-ին 3-րդ տարիքային խմբի 14-17 տարեկանների մրցութիւնն էր, որին մասնակցել էին՝ Իրանից, Շուշիից, Ջաւախքից, Ստեփանակերտից, Երեւանից, Ասկերանից, Հադրութից, Մարտակերտից, Մարտունիից եւ Քաշաթաղից:
Բացման խօսքով արտայայտւեց պրն. Ալէք Բաղդասարեանը, կրթութեան եւ գիտութեան նախարար Սլաւիկ Ասրեանը եւ պրն. Արծրուն Աւագեանը, որը ծանօթացրեց իրաւարար կազմին, որոնք էին ինքը՝ պրն. Արծրուն Աւագեանը՝ բանասիրական գիտութիւնների դոկտ. պրոֆ., Երեւանի Պետական համալսարանի Հայ բանասիրութեան ֆակուլտետի դեկան, Սամուէլ Մուրադեանը, բանասիրական գիտութիւնների դոկտ. պրոֆ., Երեւանի Պետական համալսարանի Հայ գրականութեան ամբիոնի վարիչ, Լալա Մնացականեանը՝ Հայաստանի Հանրապետութեան վաստակաւոր դերասանուհի, Աննա Հեքեքեան՝ դոկտ. պրոֆեսոր, Գուրգէն Մելիքեան՝ դոկտոր, պրոֆեսոր, Արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան, տկն. Այւազեան եւ տկն. Ելիզաբեթա՝ Ստեփանակերտի կրթութեան բաժնի տեսուչներ:
Յուզմունքը շատ-շատ էր, որովհետեւ նախապէս տեղեկացել էինք, որ առաջին խումբը լինելու էր Իրանի խումբը, սկսւեց մրցութիւնը, մէկը միւսի յետեւից հնչեցին մեր մասնակիցների անունները եւ մէկը միւսի յետեւից երեխաները իրենց հիանալի ու հրաշք ասմունքներով զարմանք առաջացրին դահլիճի բոլոր ներկաների մէջ: Ես ուշի-ուշով հետեւում էի մթնոլորտում տիրող իրավիճակին ու տեսնում էի, թէ մեծամասնութիւնը արտասւում էր: Երբ ընդմիջում յայտարարւեց, սրահում իրարանցում եղաւ, բոլորը շրջապատել էին մեր երեխաներին, գրկում, ողջունում եւ համբուրում էին եւ իրենց անսահման հրճւանք ու զարմանքն էին յայտնում: Իսկապէս անմոռանալի պահեր էին:

130908d01c

Յաջորդ օրը միւս խմբերն էլ ելոյթ ունեցան ու մենք անհամբեր սպասում էինք արդիւնքների յայտարարմանը, թէկուզ լսւող խօսքերից ու հիացմունքից սպասում էինք, որ լաւ պիտի լինի, բայց չգիտէինք՝ ինչ կարգով է լինելու:
Օգոստոսի 8-ի երեկոյեան անհամբերութեամբ ներկայացանք Ղազանչեցոց եկեղեցուն կից դպրոցի դահլիճ, որտեղ կազմակերպւել էր փակման արարողութեան հանդիսութիւնը:
Ծրագրի սկզբում եղան արտայայտութիւններ՝ տարբեր անձանց միջոցով եւ սկսւեց շահողների անունների հրապարակումը, ինչ խօսք՝ բոլորի սրտերի բաբախումը արդէն լսւում էր: Նախ՝ փոքրիկների խմբերի շահողների անունները կարդացին, բեմ հրաւիրեցին ու գեղեցիկ նւէրներով ու գնահատագրերով պարգեւատրեցին:
Յայտարարւեց, որ Թեհրանի խումբը ամենաբարձր նիշեր շահած խումբն է եւ առաջին է հանդիսացել Փրենի Գոլազիզեանը, 2-րդ տեղում՝ Մարինա Շահմիրեանը եւ երրորդ է հանդիսացել Սիսիան Ստեփանեանը, իսկ բարձր գնահատագրերի եւ նւէրների էին արժանացել՝ Արգամ Արիստակէսեանը, Սերւին Խուդավերդեանը, Էդգար Դեհբաշեանը, Մինելլի Մանուկեանը, Սիրարփի Մելիքեանը, Վանէ Մահմուդեանը, Փիւնիկ Քեշիշեանը եւ Գարունէ Բանդարին:
Ծրագիրն ունէր գեղարւեստական բաժին՝ երգեր ու վաստակաւոր դերասանների միջոցով ասմունքի ելոյթներ:
130908d01dՎերջում խմբի պատասխանատուներից Հրանուշ Սարգսեանը բեմ բարձրանալով՝ ողջոյնի եւ շնորհակալական խօսքեր ասաց փառատօնի կազմակերպիչ պրն. Ալէք Բաղդասարեանին եւ պատկան յանձնախմբին ու նաեւ իրաւարար կազմին: Նա իր երջանկութիւնը յայտնեց, որ խումբը իր ամառը լցրեց մեզ համար՝ պայքարի, հերոսութեան եւ տոկունութեան խորհրդանիշ Արցախի բոյրով, եւ վայելեցինք այդ գեղեցիկ երկիրն ու այդ լաւ մարդկանց հիւրասէր ու բարեհամբոյր վերաբերմունքը: Մասնակցող խմբի եւ Կրթական խորհրդի կողմից փոքրիկ նւէրով ու շնորհակալագրով իրենց երախտագիտութիւնը յայտնեցին կազմակերպիչներին: Ծրագիրն աւարտւեց շատ գեղեցիկ ու բարձր տրամադրութեամբ:
Արցախում խումբն այցելեց Շուշիի եկեղեցիները եւ ցուցահանդէսները. Ամարասի տարածքում գտնւող Ս. Գրիգորիս եկեղեցին, ուր թաղւած էր Ս. Գրիգոր Լուսաւորչի թոռը՝ Գրիգորիսը: Նոյն տեղում այցելեցինք հայկական առաջին դպրոցը, որը պատրաստւած էր Ս. Մեսրոպ Մաշտոցի ձեռամբ: Շրջագայեցինք Ստեփանակերտ քաղաքում. իհարկէ, այդ ճանապարհին նախ գնացինք Տատիկպապիկի յուշարձանի մօտ եւ յետոյ՝ Ստեփանակերտ:
Կեցութեան 4-րդ օրը բոլոր մասնակցող խմբերի հետ միասին գնացինք Տիգրանակերտ եւ Գանձասար, որոնք իսկապէս հիանալի էին եւ տպաւորիչ: Այդ բոլոր այցելութիւնների ճանապարհին եւ բոլոր վայրերում լայն բացատրութիւններ էր տալիս խմբի միւս պատասխանատու պրն. Արա Շիրւանեանը եւ խմբին նկարելով՝ յաւերժացնում էր մեր ապրած գեղեցիկ պահերը:
Եւ, վերջապէս, Արցախը թողեցինք քաղցր յուշերով եւ յաղթանակի վեհ զգացումով. դա միայն ասմունքի ասպարէզում չէր, դա Շուշիի մեր քաջ տղաների յաղթանակի զգացումն էր, որ Շուշին տեսնելով՝ մեզ էր պատել: Դուրս գալով Շուշիից՝ երդւեցինք ամուր պահել այդ յաղթանակը՝ մեր հոգում, մեր սրտում կրել նրա արիութիւնը, մեր արեան մէջ պահել նրա նւիրական ու սուրբ տոկունութիւնը, մեր շնչով ու արեամբ պահել ու մեր զաւակներին փոխանցել մեր Հայրենիքի յաւերժութիւնը:

Հ. Ս.

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։