Հա

Հասարակական

04/06/2021 - 09:10

Դու չես զոհը

Յունիսի 4-ն է։ Ագրեսիայի զոհ դարձած երեխաների միջազգային օրը։

Կարո՞ղ ենք այսօր հանգիստ խղճով ասել, թէ մեր երեխաներն ագրեսիայի զոհ չդարձան։ Ստանձնեցի՞նք արդեօք մեր բաժին պարտականութիւնը նրանց պաշտպանելուն ուղղւած։ Կամ՝ կարո՞ղ ենք ասել, թէ երեխերք ջան՝ դուք, այլեւս ագրեսորների թիրախում չէք յայտնւելու, այդ առումով հոգսեր չէք ունենալու, որ ձեր անվտանգութիւնը երաշխաւորւած է։

ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆ

 

Յունիսի 4-ն է։ Ագրեսիայի զոհ դարձած երեխաների միջազգային օրը։

Կարո՞ղ ենք այսօր հանգիստ խղճով ասել, թէ մեր երեխաներն ագրեսիայի զոհ չդարձան։ Ստանձնեցի՞նք արդեօք մեր բաժին պարտականութիւնը նրանց պաշտպանելուն ուղղւած։ Կամ՝ կարո՞ղ ենք ասել, թէ երեխերք ջան՝ դուք, այլեւս ագրեսորների թիրախում չէք յայտնւելու, այդ առումով հոգսեր չէք ունենալու, որ ձեր անվտանգութիւնը երաշխաւորւած է։

Աւելին, սիրելի՛ անչափահաս բալիկներ, դուք այլեւս երբեք ստիպւած չէք լինելու մեծերին պաշտպանել կիլոմետրներ քշելով, փախուստի ճամփաբաժիններում մոլորւելով: Ձեր դպրոցները ռմբակոծութիւնների թիրախում չեն յայտնւելու, ձեր ընկերները ձեզ հետ են մնալու։ Փոքր լինելով, ժամանակից շուտ չէք մեծանալու, որ ձեր քոյրիկները, եղբայրները, այլեւս չեն կծկւելու, խեղճանալու ապաստարաններում, որ այլեւս տեղահանութիւնը չի լինելու ձեր կեանքը փրկելու միակ ուղին։

Այլեւս, պատերազմական տրամւաները յետ չեն գալու։ Ու դուք, իշխանութիւնների անկարողութեան զոհը չէք դառնալու, անդադար լացող աղջնակներ չեն լինելու, մայրիկների բղաւոցից այլեւս չէք արթնանալու։ Նրանց հայեացքներում վախը տեսնելուց չէք քարանալու։ Միայն ժպիտն էք տեսնելու՝ ընտանիքինն է՜լ, ընկերներինն է՜լ, եւ այնպէս էք փարւելու միմեանց, որ ցաւին տեղ չէք թողնելու:

Գիտէ՞ք, չէ՝ մենք, այդպէս էլ այն աստիճանի չհասանք որ հանգիստ խղճով խոստովանենք՝ բալիկ ջան, նայիր, գիտե՞ս՝ մենք փորձեցինք անել մեր բաժինը, բայց, … չստացւեց»։

Երբ խօսքը հասաւ իրական զոհերին երեխաների նկատմամբ պատասխանատւութիւն կրելուն, ի՞նչ արեցինք լռելուց բացի։

Ինչ խօսք, երեխաներն իրենց արածն արեցին։ Տւեցին ամէն ինչ ու անխնայ բայց մենք, այդպէս էլ չկրեցինք պատասխանատւութեան մեր բաժինը։ Ընդհակառակը, նրանց «զոհի» կարգավիճակը շեփորեցինք ու շահագործեցինք, բայց նրանց անվտանգութիւնը պաշտպանելու, հզօրանալու համար ի՞նչ արեցինք: Նրանց կարգավիճակի, պաշտպանութեան, ու նրանց վերաբերող բազմաթիւ քանակութեամբ այլ հարցերը տարանք ստորին պալատներից վերին պալատներ՝ սրա նրա ու մեր ձեռքի խաղալիքը դարձրինք:

Ու, գրեթէ, ամէն «դատարկ» առիթով, այնպէս «զոհ»-ի կերպար ընդունեցինք, որ լցրեցինք, փակեցինք, իրական զոհերին պաշտպանելու տարածութիւնը։

Բայց գիտե՞ս ինչ. եթէ մեր զաւակները, քոյրերը, եղբայրները չեն դարձել անմիջական զոհերը ագրեսիայի դա չի նշանակում, որ դո՛ւ չես կարող՝ ամոքել նրանց վիշտը, պատասխանատւութիւն կրել այդ անտանելի ցաւի համար, ինչ նրանք են զգում։

Իրողութիւնն այն է, որ կեանքում մենք պատասխանատու ենք բազմաթիւ իրականութիւնների համար, որոնցում մեղքի մեր բաժինն ունենք կամ չունենք։ Միշտ էլ այդպէս է:

Ասում ես՝ մեղաւոր չե՞ս։ Ասեմ: Տես, միթէ՞ մեղքը չի վերաբերում անցեալին, իսկ պատասխանատւութիւնը ապագային։ Կամ ասենք, միթէ՞ մեղքը նախկինում արած ընտրութիւնդ չէ։

Պատասխանատւութիւնը կարող է լինել հէնց նոր կայացրացդ որոշումը։ Ներկան: Եւ, այդստեղ միակ դրականն այն է, որ շատ բան ենք կարող շտկել, եթէ վերցնենք պատասխանատւութեան մեր բաժինը։

Ինչ պիտի անենք։ Դիմադրե՞նք, խուճապի մատնտւե՞նք, սարսափից քարանա՞նք, թէ՞ ձեւացնենք որ ոչինչ չի եղել ու էլի ու էլի քարանանք։

Տե՛ս, եթէ քեզ հիմա յուզում է հարցը, թէ՝ «Հա, լաւ, բայց… ինչպէս», ապա պատասխանն հետեւեալն է. Ոչ մի ինչպէս էլ չկայ։ Բայց ասելն էլ է հեշտ: Միայն, թէ դու չես զոհը: Դու զոհերին ձեռք մեկնողն ես, անպաշտպաններին պաշտպանողը:

 

Յարակից լուրեր

  • Հասունացման պարտադրանքը
    Հասունացման պարտադրանքը

    Բոլոր ոլորտների վրայ է ազդել 44-օրեայ պատերազմն իր հետեւանքներով, շարունակելով նոր օրակարգ պարտադրել մեզ։ Արւեստագէտների, ուսանողների, հասարակական-քաղաքական գործիչների... բոլորիս անելիքը փոխւել է։ Նոր պայմանները կամայ, թէ ակամայ մեզ պարտադրել են նոր իրականութիւն, ոչի դէմ պէտք չէ ընկնել, այլ, դիմադրութիւն ցոյց տալ՝ նորին՝ աւելի լաւին հասնելու, խնդիրների լուծման համար անհրաժեշտ միջավայր ստեղծելու նպատակով։

  • Միգուցէ՞ մի փոքր աւելի քիչ խանգարենք երիտասարդներին
    Միգուցէ՞ մի փոքր աւելի քիչ խանգարենք երիտասարդներին

    Ես չեմ հաւատում այն մտքին, որ ասում են, թէ մենք չունենք ակտիւ, նախաձեռնող եւ գործունեայ՝ իր ազգի, ժողովրդի, համայնքի ապագայով մտահոգւող երիտասարդութիւն։ Ես այդ միտքը կտրականապէս մերժում եմ, ե՛ւ որպէս երիտասարդի, որը տեսնում, շփւում, անմիջական կապի մէջ է երիտասարդների հետ, ե՛ւ որպէս նախկին սկաուտապետի, որը աշխատել է երիտասարդ խմբերի շրջանակում։

  • Չդադարե՛ս դիմադրել
    Չդադարե՛ս դիմադրել

    Մեզանից շատերի կեանքն, առօրեան, աշխարահայեացքը փոխւեց պատերազմի աղէտից յետոյ։

    Բազմաթիւ հայեր դեռեւս չեն յաղթահարել պատերազմի հետեւանքները, շոկը, տրաւման: Ոմանք «անցել են առաջ»՝ մնալով հին տներով, որտեղ, առհասարակ բան չի փոխւել: Իսկ որոշներն էլ անդադար դիմադրելու, վերականգնելու ուժ են փնտրում իրենց մէջ:

  • Մենք ՊԱՐՏԱՒՈՐ ենք կանգնել «ԱՐԱՐԱՏ»-ի թիկունքին
    Մենք ՊԱՐՏԱՒՈՐ ենք կանգնել «ԱՐԱՐԱՏ»-ի թիկունքին

    Կորոնավիրուսի համավարակի բռնկման, Արցախեան վերջին պատերազմի, եւ պետականութեան լինել-չլինելու խնդիրների առջեւ կանգնած հայութիւնն իր ամբողջական իմաստով, ապրում է իր ժամանակակից պատմութեան ամենաբարդ էտապան՝ դիմակայելով անյաղթահարելի թւացող փորձութիւններ։

  • Ամենակարեւորը վճռակամութիւնն է
    Ամենակարեւորը վճռակամութիւնն է

    ՀՀ ազգային ժողովում, երէկ տեղի ունեցած միջադէպերից յետոյ, հարց է առաջանում, որ տարածաշրջանային խաղաղութեան հաստատման ջատագով իշխանութիւնն ի զօրու չլինելով «խաղաղութիւն» հաստատել, թէկուզ, ԱԺ նիստերի դահլիճում, ինչպէ՞ս է պատրաստւում իրականացնել «տարածաշրջանային խաղաղութեան» դարաշրջան մեկնարկելու իր «առաքելութիւնը»:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։