Հա

Հասարակական

07/06/2021 - 14:10

«Իմամ Խոմէյնին եւ արդի աշխարհը միջազգային սեմինար». Սեմինարին ելոյթով հանդէս եկաւ Իսլ. խորհրդարանի պատգամաւոր Արա Շահվերդեանը

Հինգշաբթի, յունիսի 3-ին, երեկոյեան հանգուցեալ Իմամ Խոմէյնիի դամբարանում, նրա մահւան 32-րդ տարելիցի կապակցութեամբ, ներկայութեամբ հանգուցեալ Իմամի թոռ Սէյէդ Հասան Խոմէյնիի կայացաւ միջազգային սեմինար «Իմամ Խոմէյնին եւ արդի աշխարհը» խորագրով: Սեմինարին ելոյթով հանդէս եկաւ հանգուցեալ Իմամի թոռը, ով իր ելոյթի ընթացքում ընդգծեց, որ նրա պատգամը ոչ միայն սահմանափակւեց Իրանի տարածքներում, այլ այն սփռւեց համայն աշխարհում ազատատենչ բոլոր ժողովուրդների համար:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Հինգշաբթի, յունիսի 3-ին, երեկոյեան հանգուցեալ Իմամ Խոմէյնիի դամբարանում, նրա մահւան 32-րդ տարելիցի կապակցութեամբ, ներկայութեամբ հանգուցեալ Իմամի թոռ Սէյէդ Հասան Խոմէյնիի կայացաւ միջազգային սեմինար «Իմամ Խոմէյնին եւ արդի աշխարհը» խորագրով: Սեմինարին ելոյթով հանդէս եկաւ հանգուցեալ Իմամի թոռը, ով իր ելոյթի ընթացքում ընդգծեց, որ նրա պատգամը ոչ միայն սահմանափակւեց Իրանի տարածքներում, այլ այն սփռւեց համայն աշխարհում ազատատենչ բոլոր ժողովուրդների համար:

Դասախօսներից, հանր. նախագահի յատուկ խորհրդականը կրօնական փոքրամասնութիւնների հարցով հոջ. Ալի Իւնեսին ընդգծեց, որ Իմամը յաջողեց խօսքի միասնականութեամբ Իրանում ազգային միասնականութիւն ստեղծել ու համախմբել Իրանում կրօնական ու էթնիկական բոլոր փոքրամասնութիւններին, որպէս Իրանի զաւակներ եւ հիմքը դնել Իսլամական Հանրապետութեան, որտեղ բոլորը վայելում են՝ Սահմանադրական օրէնքով ապահովւած ազատութիւնները: Օրւայ առիթով դասախօսութեամբ հանդէս եկաւ Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, ով յանուն իրանահայութեան, Իսլամական յեղափոխութեան առաջնորդին եւ Իրանի ազնիւ ժողովրդին իր ցաւակցութիւնը յայտնեց Իսլամական յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ լուսահոգի Իմամ Խոմէյնիի մահւան տարելիցի կապակցութեամբ եւ ընդգծեց, որ արդի ժամանակաշրջանում Իմամ Խոմէյնին իւրայատուկ դեր ունեցաւ ժողովուրդներին ապացուցելու՝ թշնամիների իրական պատկերը եւ արեւմտեան մշակոյթի կողմից սպառնալիքի ենթակայ երիտասարդներին իրազեկելու եւ զգօն դարձնելու գործում: Նա ընդգծեց, որ Իմամ Խոմէյնիի տեսակէտները, որոնք հիմքը դարձան Իսլ. յեղափոխութեան յաղթանակի, չէին պատկանում մի յատուկ ժամանակաշրջանի եւ անդադար վերելք ու զարգացում են արձանագրում: Նա ընդգծեց, որ հանգուցեալ Իմամը Իրանի ժողովրդի մօտ վերակենդանացրեց ազգային հպարտանքի ու պարծանքի հոգին, որի շնորհիւ իրականացաւ յեղափոխութեան ամենամեծ ձեռքբերումներից՝ «ո՛չ Արեւելք, ո՛չ Արեւմուտք» կարգախօսը, որի արդիւնքում ժողովուրդը եւ երկիրը թօթափեց կապւածութիւնը եւ օրէօր ամրապնդւում ու առաջընթաց է արձանագրում:

Ելոյթներով հանդէս եկան՝ Իրանում կրօնական փոքրամասնութիւնների հոգեւոր ներկայացուցիչները, Իրանում Սիրիայի դեսպանը, Իսլամական Ջիհադի շարժման ներկայացուցիչը եւ այլ դասախօսներ, որոնք անդրադարձան Իմամի կարեւորագոյն իւրայատկութիւններին, ընդգծելով՝ նրա պատգամների համամարդկային արժէքները:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։