Հա

Հասարակական

08/06/2021 - 13:15

Թեհրան նահանգում արձանագրւել են կորոնավիրուսի հնդկական եւ աֆրիկեան շտամներով վարակման առանձին դէպքեր

Թեհրան նահանգում կորոնավիրուսի հնդկական եւ աֆրիկեան շտամներով վարակման առանձին դէպքեր են արձանագրւել: Այս մասին ԻՍՆԱ-ի հետ զրոյցում յայտնել է կորոնավիրուսի դէմ պայքարի Թեհրան նահանգի բուժման հարցերով տեղակալ դոկտ. Նադեր Թաւաքոլին:

«alikonline.ir» - Թեհրան նահանգում կորոնավիրուսի հնդկական եւ աֆրիկեան շտամներով վարակման առանձին դէպքեր են արձանագրւել: Այս մասին ԻՍՆԱ-ի հետ զրոյցում յայտնել է կորոնավիրուսի դէմ պայքարի Թեհրան նահանգի բուժման հարցերով տեղակալ դոկտ. Նադեր Թաւաքոլին:

Անդրադառնալով ներարկւած պատւաստանիւթերի երկրորդ դոզայի ապահովման հարցին, դոկտ. Թաւաքոլին նշել է, որ հնարաւոր է 2-րդ դոզաները փոխարինւեն ուրիշ պատւաստանիւթերով:

Թեհրան նահանգում կորոնավիրուսով վարակման դէպքերին անդրադառնալով, դոկտ. Թաւաքոլին նշել է, որ հոսպիտալացման դէպքերն արձանագրել են անկման միտում, եւ մահացութեան թւերը նոյնպէս նւազել են:

Նա նաեւ յայտնել է, որ հոսպիտակացւածների թւերը 1700-ից իջել է 700-ի:

Ինչ վերաբերում է հիւանդանոցներ դիմորդներին, Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի բուժման հարցերով տեղակալը նշել է, որ մահացութեան օրական թւերը նւազել են հասնելով օրական 35-ի:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։