Հա

Հասարակական

13/06/2021 - 11:30

«Շահրիւարից կը մեկնարկեն ուսանողների պատւաստումները». Ուսանողների հարցերով կազմակերպութեան ղեկավար

Ուսանողների հարցերով կազմակերպութեան ղեկավար Ղոլամռեզա Ղաֆարին նշել է, որ շահրիւար ամսից կը մեկնարկեն կորոնավիրուսի դէմ ուսանողների պատւաստումները:

«alikonline.ir» - Ուսանողների հարցերով կազմակերպութեան ղեկավար Ղոլամռեզա Ղաֆարին նշել է, որ շահրիւար ամսից կը մեկնարկեն կորոնավիրուսի դէմ ուսանողների պատւաստումները. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նշելով, որ ուսանողների պատւաստումները իր ղեկավարած կազմակերպութեան առաջնահերթութիւններից է, նա աւելացրել է, որ շահրիւար ամսից կը մեկնարկեն ուսանողների, դասախօսների եւ գիտական խորհուրդների ինչպէս նաեւ՝ համալսարանների աշխատողների պատւաստումները:

«Գիտութեան նախարարութիւնը նպատակ ունի ուսումնական նոր տարեշրջանը մեկնարկել առկայ ուսուցման կարգով, հետեւաբար յառաջիկայ ուսանողական տարին կը մեկնարկի որոշակի ծրագրերով, այդ թւում՝ համալսարանականների զանգւածային պատւաստման պլաններով»,- նշել է նա:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։