Հա

Հասարակական

22/06/2021 - 11:10

ԱՀԿ-ի ղեկավարը պատմել է աշխարհում COVID-19-ի հետ կապւած իրադրութեան մասին

Կորոնավիրուսով վարակման դէպքերի թիւն աշխարհում 8-րդ շաբաթն անընդմէջ նւազում է, յայտարարել է Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրէյեսուսը: 

«alikonline.ir» - Կորոնավիրուսով վարակման դէպքերի թիւն աշխարհում 8-րդ շաբաթն անընդմէջ նւազում է, յայտարարել է Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրէյեսուսը: Ըստ Tert.am-ի՝ յայտարարութեանը յղումով գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ամբողջ աշխարհում արդէն ութ շաբաթ անընդմէջ COVID-19-ի գրանցւած դէպքերի թիւը կրճատւում է, իսկ մահերի թիւը նւազում է 7-րդ շաբաթն անընդմէջ։ Սա լաւ նորութիւն է, բայց նոր վարակների եւ մահերի թիւն ամբողջ աշխարհում բարձր է մնում»,- ճեպազրոյցի ժամանակ յայտարարել է ԱՀԿ-ի ղեկավարը:

Նա յաւելել է, որ անցեալ շաբաթ գրանցւել է COVID-19-ի աւելի քան 2,5 միլիոն դէպք, 64 հազարը՝ մահւան ելքով։

«Դա նշանակում է՝ իւրաքանչիւր րոպէն մէկ 250 վարակման դէպք եւ 6 մահ»,- յաւելել է կազմակերպութեան գլխաւոր տնօրէնը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։