Հա

Հասարակական

23/06/2021 - 12:50

«Մորդադ ամսից կը մեկնարկի ուսուցչական կազմերի եւ դասախօսների պատւաստումը». Սիմա Սադաթ Լարի

Մորդադ ամսից կը մեկնարկի ուսուցչական կազմերի եւ դասախօսների պատւաստումը: Այս մասին այսօր՝ յունիսի 23-ին, յայտարարել է Առողջապահութեան նախարարութեան խօսնակ Սիմա Սադաթ Լարին՝ կարեւորելով կրթութեան, մասնաւորապէս առկայ ուսման պրոցեսի սահուն ապահովմանը միտւած քայլերը:

«alikonline.ir» - Մորդադ ամսից կը մեկնարկի ուսուցչական կազմերի եւ դասախօսների պատւաստումը: Այս մասին այսօր՝ յունիսի 23-ին, յայտարարել է Առողջապահութեան նախարարութեան խօսնակ Սիմա Սադաթ Լարին՝ կարեւորելով կրթութեան, մասնաւորապէս առկայ ուսման պրոցեսի սահուն ապահովմանը միտւած քայլերը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նշելով, որ մենք ցանկանում ենք ապահովել ուսանողների եւ համալսարականների ներկայութիւնը՝ համալսարաններում, Լարին աւելացրել է, որ փորձ է արւում մինչեւ մեհր ամիսը կազմակերպել դպրոցականների պատւաստման պրոցեսը:

Հեռավար ուսուցման եւ առկայ ուսուցման տարբերութիւններին անդրադառնալով, նա նշել է, որ մեզ համար շատ կաւեոր է ապահովել հէնց առկայ ուսուցումը՝ աւելացնելով, որ մինչեւ մորդադ ամսի վերջը կը պատւաստւեն շուրջ 3 մլն. 200 հազար ուսանող:

Ընդգծելով, որ այդ պայմանաւորւածութիւնը ձեռք է բերւել Կրթութեան նախարարի հետ բանակցութիւնների ընթացքում Լարին՝ աւելացրել է, որ դպրոցների եւ համալսարանների վերաբացման հետ կապւած նոյնպէս պայմանաւորւածութիւններ են ձեռքբերւել:

«500 հազար ուսանող կը պատւաստւեն շահրիւար ամսին, 1 մլն.-ը՝ մեհրին, իսկ միւսների պատւաստումները նախատեսւած է ազար ամսին»,- նշել է նա:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։