Հա

Հասարակական

03/07/2021 - 15:00

Նոր մօտեցումների կարիք կայ

Մենք պարտւել ենք ժողովրդավարութեան ամենաայլասեռւած տարատեսակին՝ ամբոխավարութեանը: Վերջին ընտրութիւնների արդիւնքում այն գործնականում վերահաստատւեց։

ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆ

 

Մենք պարտւել ենք ժողովրդավարութեան ամենաայլասերւած տարատեսակին՝ ամբոխավարութեանը: Վերջին ընտրութիւնների արդիւնքում այն գործնականում վերահաստատւեց։

Մեր երկիրը անկում է ապրում։ Ոմանք ասում են, թէ ամենավատը դեռ առջեւում է, որ հորիզոնում միայն նահանջ է։ Շատերն էլ կարծում են՝ մենք կարող ենք շարունակել, բայց միեւնոյն է դանդաղ ներքեւ ենք սուզւում։

Այո՛ վերջին պատերազմում մենք ահաւոր պարտութիւն ենք կրել: Յետոյ, կրկին խաբւել ենք՝ ժողովրդավարութեան ամենաայլասեռւած տարատեսակին, որն անգթօրէն շահարկել է ժողովրդավարութեան իդէալները՝ «թող ժողովուրդը որոշի»-ով: Մեր արժէքների լեզւով խօսելով, գործնականում խաբելով, իսկ յետոյ՝ ձեռքերը լւանալով։

Այս ամենից յետոյ, որքան էլ ցաւալի է, այդուհանդերձ, կարեւոր է գիտակցելը, որ մեր ու մեր «ներկայացուցչի» միջեւ հաւասարութեան նշան դնելով, վերջին հաշւով, վերջին ընտրութիւնների արդիւնքներով «ժողովրդի ընտրեալն» խուսափեց քաղաքական պատասխանատւութիւնից, Արցախը յանձնելու, 5000-ից աւելի զոհերի ու շատ ուրիշ խնդիրների համար՝ մնալով, միայն ֆիգուրանտի դիրքում։

Բանն այն է, որ իրավիճակային նման նրբութեան չգիտակցումը կարող է կործանարար լինել, եւ լրջագոյն խնդիր է ցանկացած պետութեան եւ հասարակութեան գոյատեւման համար։

Այդուհանդերձ, փաստ է, որ այդ իրավիճակից դուրս գալու լուծման ուղիներ առաջարկւեց։ Սակայն, հնարաւոր է, որ մինչ այժմ, առաջարկւած մոդելները, դեղատոմսերը, սպասւած արդիւնքները չեն արձանագրել՝ չընկալւելու պատճառով:

Իսկ դա նշանակում է, որ դեռ կան չբացայայտւած դեղատոմսեր եւ ելքեր՝ փակուղային իրավիճակից դուրս գալու համար։ Ու, հնարաւոր է, որ մենք ու մեր երկիրը, դեռեւս, վերջնականապէս չենք ձախողւել։

Պարզ է, որ եթէ ցանկանում ենք նոր դեղատոմսեր գտնել, պէտք է առաջ շարժւենք:

Այսօր, մեզ բոլորիս պէտք է անհանգստացնի այն, որ «թող ժողովուրդը որոշի»-ով լիովին հակաժողովորդավարական քաղաքականութիւն է տարւում։ Այնուամենայնիւ, իրավիճակը շտկելու համար, յետագայ քալերը չպէտք է առաջնորդւեն՝ ո՛չ ցասումով, ո՛չ հիասթափութեամբ, այլ՝ բանականութեամբ:

Իսկ, դա նշանակում է, որ ահռելի մեծ փոփոխութիւնների շրջափուլ ենք մտել եւ այդ փուլը յաղթահարելը մեծ ջանքեր է պահանջում: Հետեւաբար՝ այդ փոփոխութիւններին չենք կարող արձագանգել նոյն ոճով, մտածողութեամբ, գործիքակազմով:

Բարդ իրավիճակներից դուրս գալուն, յատկապէս, օգնում է իրավիճակի համար Ճիշտ սահմանումներ գտնելը։ Նրբութիւններին աւելի մեծ ուշադրութիւն դարձնող քաղաքական դատողութիւններ կառուցելը մեր խնդիրներից մէկն է:

Ի վերջոյ, հէնց այդ լուծումը կարող է օգնել մեզ հասկանալ, որ որտեղ է աւարտւում ժողովրդավարութիւնը, եւ որտեղ է սկսւում ժողովրդավարութեան այլասերումը։

Ինչպէ՞ս ենք կարող բարձրացնել հասարակութեան քաղաքական տարբեր իրավիճակներին ճիշտ դատողութիւններ տալու մակարդակը։ Ինչպէ՞ս ենք կերտելու այն։ Որքան կը տեւի դա։ Որովհետեւ այդ ամէնը մէկ օրում չի լինելու։ Այդ ճանապարհը կերտելու գործընթացին ձախողումներ էլ են սպասւում, իշխանական քարոզչամեքենան առաջինն է խոչընդոտներ ստեղծելու: Բայց չպէտք է շեղւենք ընտրած նպատակից։

Սա, նաեւ նշանակում է, որ մենք չենք կարող մեր ժողովրդից ուզել անվերջ համբերել՝ նրանց խոստանալով ելք ճգնաժամից։ Միասին պէտք է նայել ճշմարտութեան աչքերին։ Ու գործնականում քննարկել խորքային փոփոխութիւններին միտւած քայլերը:

Այն, առհասարակ, հեշտ չի լինելու, նոր մօտեցումների կարիք կը լինի: Ելքը մեր մէջ է։

 

Յարակից լուրեր

  • Որո՞նք են «Նոր մտքի» եւ նման այլ նախաձեռնութիւնների առաքելութիւնը
    Որո՞նք են «Նոր մտքի» եւ նման այլ նախաձեռնութիւնների առաքելութիւնը

    Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Նոր միտք» նախաձեռնութիւնը, շաբաթ օրը հիւրընկալելու է բանաստեղծ, թարգմանիչ Նորվան Միքայէլեանին։ Քննարկման յայտարարութիւնը, մասնաւորապէս, ընդգծում է հետեւեալ հարցն՝ ո՞ւր ենք գնում։ Համոզւած լինելով, որ միջոցառման օրը/արդիւնքում կը հնչեն այս հարցադրման համար տրամաբանական լուծումներ, այդուհանդերձ, ցանկանում եմ նախքան միջոցառումը կենտրոնանալ ոչ թէ զուտ յայտագրի տեքստում նշւած հարցադրումներին, այլ հասկանալ, թէ իրականում որն է ակնկալիքը նման նախաձեռնութիւններից։

  • Արդեօք մենք բաբըլի մէջ ե՞նք
    Արդեօք մենք բաբըլի մէջ ե՞նք

    Այն, որ Հայաստանն ու Իրանը դիմագրաւում են բարդագոյն մարտահրաւէրներ, անհերքելի փաստ է: Այդ իրականութիւնը ցաւեցնող է. որովհետեւ իր երկրի ճակատագրի համար մտահոգ ցանկացած քաղաքացի առնւազն պէտք է, կոյր լինի սեփական ժողովրդի ապրածը չտեսնելու, չզգալու, չընկալելու համար:

  • Երբ ապրումակցում են Հայրենիքին. Հարցազրոյց՝ ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ Գոհար Իսկանդարեանի հետ
    Երբ ապրումակցում են Հայրենիքին. Հարցազրոյց՝ ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ Գոհար Իսկանդարեանի հետ

    1999թ․ ես աշխատում եմ ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի Իրանի բաժնում, մինչ այսօր երբեք Իրանի բաժինը նման կերպ հիմնովին չէր վերանորոգւել եւ չէր կահաւորւել։ Գիտէք, Հայաստանի իրանագիտական դպրոցը շատ ակտիւ է, ինչպէս ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի Իրանի բաժնի գիտաշխատողները, այնպէս էլ ԵՊՀ Արեւելագիտութեան ֆակուլտետի Իրանագիտութեան ամբիոնի դասախօսական կազմը, ի դէպ այս երկու կառոյցներն ակտիւօրէն համագործակցում են իրար հետ։ 

  • Պայքար ընդդէմ հաւատարմութեան
    Պայքար ընդդէմ հաւատարմութեան

    Հայաստանի իշխանութիւնները սփիւռքահայերի մուտքը հայրենիք խոչընդոտում են նրանց կրած բարոյական արժէքների, հայկական ինքնութեան կառչելու եւ դրսեւորած հաւատարմութեան համար: Խոչընդոտում են, որովհետեւ, սփիւռքահայ դաշնակցական երիտասարդը եւ ոչ միայն, Սփիւռքում ապրող հազարաւոր հայ երիտասարդներ սեփական կեանքը կապել/կապում են հայկականի հետ:

  • Ատելութեան խօսք, թէ՞ քաղքենիութիւն
    Ատելութեան խօսք, թէ՞ քաղքենիութիւն

    Ասում են, պրոդիւսեր Արմէն Գրիգորեանը մահացաւ ատելութեան խօսքի՝ «Hate speech»՝ տարածելու համար ու ատելութեան խօսք տարածողը ինքն ընկում է իր սեփական թակարդը: Իհարկէ, սա նրա դէմ եղած պաշտօնական մեղադրանքը չէ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։