Հա

Հասարակական

06/07/2021 - 13:55

Արա Շահվերդեանը արձագանգել է իրանցի զբօսաշրջիկների՝ Հայաստանում կորոնավիրուսի դէմ պատւաստւելուն ուղղւած քննադատութիւններին

Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանն իր թւիթերան միկրոբլոգում գրառում է կատարել՝ արձագանգելով Հայաստանում կորոնավիրուսի դէմ պատւաստւելուն ուղղւած որոշ իրանցի պաշտօնեաների քննադատութիւններին, եւ այդ առիթով հայաստանեան ուղեւորութիւնների աճող ծաւալներին:

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանն իր թւիթերան միկրոբլոգում գրառում է կատարել՝ արձագանգելով Հայաստանում կորոնավիրուսի դէմ պատւաստւելուն ուղղւած որոշ իրանցի պաշտօնեաների քննադատութիւններին, եւ այդ առիթով հայաստանեան ուղեւորութիւնների աճող ծաւալներին:

«Առողջապահութեան (ոլորտի.) պատասխանատուները ժողովրդից պահանջում են պատւաստման համար չուղեւորւեն այլ երկրներ: Նրանք պէտք է պատասխանեն հարցմանը, թէ ի՞նչ հնարաւորութիւններ են ստեղծւել հանրային պատւաստումներն ապահովելու համար: Մասնաւորապէս՝ երկրի հարաւային նահանգներում, ի՞նչ գործողութիւններ են իրականացւել»,- գրել է նա՝ աւելացնելով, որ ժողովուրդը նման պատասխանատուներով իրաւունք ունի մտահոգւել սեփական առողջութեան համար:

Նշենք, աւելի վաղ դեղորայքի եւ սննդամթերքի կազմակերպութեան խօսնակ Ալիռեզա Ջահանփուրը յայտարարել էր, որ հարեւան երկրներում հասարակութեան կողմից պատւաստանիւթի նկատմամբ առկայ բացասական վերաբերմունքը եւ աւելացած պատաւստանիւթը զբօսաշրջիկներին ներարկելը տւեալ երկրների խնդիրներից է եւ չպէտք է դիտարկւի որպէս դրական քայլ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։