Հա

Հասարակական

06/07/2021 - 13:45

Թեհրանում տարածւել է կորոնավիրուսի հնդկական շտամը՝ «դելտա»-ն

Թեհրանում տարածւել է կորոնավիրուսի հնդկական շտամը: Այս մասին այսօր յուլիսի 6-ին, յայտարարել է կորոնավիրուսի վերահսկման Թեհրան նահանգի հրամանատարութեան շտաբի տեղակալ դոկտ. Նադեր Թաւաքոլին:

«alikonline.ir» - Թեհրանում տարածւել է կորոնավիրուսի հնդկական շտամը: Այս մասին այսօր յուլիսի 6-ին, յայտարարել է կորոնավիրուսի վերահսկման Թեհրան նահանգի հրամանատարութեան շտաբի տեղակալ դոկտ. Նադեր Թաւաքոլին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Ընդգծելով, որ Թեհրան նահանգում արձանագրւել է բարձր աստիճանի վարակելիութեամբ կորոնավիրուսի «դելտա» տաբերակը:

Նրա խօսքով, «դելտա»-ն (վիրուսի հնդկական շտամը) շատ վտանգաւոր է եւ շարունակւում է ենթարկւել մուտացիաների, ինչն էլ աւելի է բարդացնում բժիշկների աշխատանքը՝ աւելացնելով, որ «դելտա» տարբերակը չափազանց վարակիչ է, այնուամենայնիւ, դեռեւս, դրա հետեւանքով չի աւելացել համավարակի մահացութեան ցուցանիշը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։