Հա

Հասարակական

07/07/2021 - 13:00

Մեր Շաքէի յիշատակին (Առաջին տարելիցի առիթով)

 

Արդէն մէկ տարի է ինչ դառնաղէտ կորստով, կորցրել ենք մեր Շաքէին՝ «Ալիք»-ի Շաքէին:

Նա փայփայող մայր, սրտցաւ զուգընկեր լինելուց բացի, մեր Շաքէն էր, մեր ընկերուհին, մեր գործակիցը:

Աշխարհում տիրող հոգեկան այս ծանր ապրումների մէջ պատկերացնելը դժւար է, երբեմն անհնարին, երբ օրերի սահանքի մէջ չէի ասելու յիշո՞ւմ ես՝ այլ իրապէս ապրում ես այն պահերը, ու գտնում ես «չկայ» բառի դառը իրականութիւնը: Այն, որ գոյութիւն չունեն այն անձինք, որ թափանցել են քո մտապատկերում, քո հոգում: Գիտես չկան, բայց անընդհատ եւ պարբերաբար որոնում ես նրանց քո յուշերի մէջ ու դրանով սփոփում այն վիշտը, որ գոյացել է ծանր հեռացումից, կորստից:

Արդէն մէկ տարի է ինչ դառնաղէտ կորստով, կորցրել ենք մեր Շաքէին՝ «Ալիք»-ի Շաքէին:

Նա փայփայող մայր, սրտցաւ զուգընկեր լինելուց բացի, մեր Շաքէն էր, մեր ընկերուհին, մեր գործակիցը:

Բարի էր որպէս մարդ եւ նրբանկատ այն խնդիրներում, որ կարող էր հարթել դրանք իբրեւ մի աշխատակից եւ չէր վարանի կատարել այն առաջադրանքները, որում կը շահէր աշխատանքը: Կարեւոր էր նրա համար հաւաքական աշխատանքը եւ չէր զլանում դրանք կատարելու համար: Իսկ որպէս գործակից եւ ընկերուհի Շաքէն իր կենսուրախ եւ աշխոյժ բնաւորութեամբ, հաճելի էր դարձնում այն պահերը, որում դադարում էիր աշխատանքից եւ հանգիստ տալիս քո յոյզերին:

Սիրելի Շաքէ՛ երանի օրերը, ժամերը յետ գնային եւ մենք առիթը չկորցնելով զանգէինք քեզ, եւ ասէինք. «Շաքէ արի մեզ մօտ՝ կարօտել ենք քեզ»:

Սիրելի Շաքէ թո՛ղ որ հոգիդ լոյսերի մէջ հանգչի, խաղաղութեան մէջ լինես, իսկ սիրելիներդ ապրեն քո բարի յուշերով եւ մխիթարւեն:

 

ԼԻԴԱ

 

Յարակից լուրեր

  • Դոկտ. Ռուբինա Փիրումեանը՝ «ԱԼԻՔ»-ում
    Դոկտ. Ռուբինա Փիրումեանը՝ «ԱԼԻՔ»-ում

    Երէկ, յուլիսի 13-ին «ԱԼԻՔ»-ի խմբագրութիւն այցելեց դոկտ. Ռուբինա Փիրումեանը (Մինասեան), ընկերակցութեամբ ամուսնու՝ ազգային- հասարակական վաստակաւոր գործիչ՝ Նշան Փիրումեանի։

  • Ստեփանակերտի եւ Մայրաբերդի «Սօսէ» մանկապարտէզների տնօրէնները այցելեցին «ԱԼԻՔ»
    Ստեփանակերտի եւ Մայրաբերդի «Սօսէ» մանկապարտէզների տնօրէնները այցելեցին «ԱԼԻՔ»

    «Արցախ աշխարհի 16 մանկապարտէզներից այժմ գործում են միայն չորսը: Մնացածը կամ իշխանութիւնների կողմից Բաքւին յանձնւած տարածքներում են մնացել, կամ պատերազմի հետեւանքով գիւղերի հետ մէկտեղ աւիրւել են: Իսկ Ստեփանակերտի միակ մանկապարտէզը՝ ՀՕՄ-ի «Սօսէ» մանկապարտէզում կայ թւով 140 երեխայ...»,- այս մասին է յայտնել Արցախից Թեհրան ժամանած ՀՕՄ-ի Ստեփանակերտի «Սօսէ» մանկապարտէզի տնօրէն Նելլա Ղուլեանն «ԱԼԻՔ» կատարած այցի ընթացքում:

  • Սրբոց Վարդանանց եկեղեցու դպրաց դասի եւ Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանի այցը՝ «ԱԼԻՔ»
    Սրբոց Վարդանանց եկեղեցու դպրաց դասի եւ Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանի այցը՝ «ԱԼԻՔ»

    Թերթիս 90-ամեայ յոբելեանը եւ Ամանորը շնորհաւորելու նպատակով, երէկ, յունւարի 4-ին «ԱԼԻՔ» այցելեցին Սրբոց Վարդանանց եկեղեցու դպրաց դասը, գլխաւորութեամբ՝ Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանի:

  • 90-ամեակի առիթով. «Ալիք»-ի «Հին» բնակիչները
    90-ամեակի առիթով. «Ալիք»-ի «Հին» բնակիչները

    Յաճախ ենք յիշում մեր վաստակաւոր եւ այսպէս ասած՝ «Հին» ընկերներին:

    Յիշում ենք նրանց յատկապէս՝ դժւար օրերին, անելանելի վիճակներում եւ յուսահատութեան պահերին, եւ հարցնում ինքներս մեզ՝ եթէ նրանք լինէին, ինչպէ՞ս կը վերաբերւէին այս կամ այն հարցին, ինչ ուղղութիւն կորդեգրէին:

  • Մեր ԱԼԻՔ-ը դարձաւ 90 տարեկան
    Մեր ԱԼԻՔ-ը դարձաւ 90 տարեկան

    22 մարտի 1931 թւական. լոյս աշխարհ եկաւ ԱԼԻՔ-ի առաջին համարը։

    Հայ մամուլի ընտանիքի բոլոր զաւակների պէս, ԱԼԻՔ-ը եւս անսահման սիրոյ եւ նւիրումի ծնունդ էր, որին յաջողւեց հասակ առնել, անցնել անասելի դժւար ճանապարհով, յաղթահարել բազում փորձութիւններ, պահպանել իր գոյութիւնը, եւ, ամենակարեւորը՝ իր բարոյական-գաղափարական ուղենիշը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։