Հա

Հասարակական

08/07/2021 - 10:40

2021-ի յունիսը օդերեւութաբանական դիտարկումների պատմութեան մէջ ամենաշոգ յունիսներից էր

2021-ի յունիսը դարձաւ աշխարհի ամենատաքերից մէկը՝ 2016, 2019 եւ 2020 թւականների նոյն ժամանակահատւածներից յետոյ 4-րդ տեղը կիսելով 2018-ի հետ: Ինչպէս չորեքշաբթի օրը հաղորդւեց արբանեակային մոնիթորինգի Copernicus ծրագրի զեկոյցում, անցած ամիսը միջինը 0,21 աստիճանով աւելի տաք էր, քան 1991-2020 թւականների նոյն ժամանակահատւածները:

«alikonline.ir» - 2021-ի յունիսը դարձաւ աշխարհի ամենատաքերից մէկը՝ 2016, 2019 եւ 2020 թւականների նոյն ժամանակահատւածներից յետոյ 4-րդ տեղը կիսելով 2018-ի հետ: Ինչպէս չորեքշաբթի օրը հաղորդւեց արբանեակային մոնիթորինգի Copernicus ծրագրի զեկոյցում, անցած ամիսը միջինը 0,21 աստիճանով աւելի տաք էր, քան 1991-2020 թւականների նոյն ժամանակահատւածները, ըստ News.am-ի՝ հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

2021-ի յունիսը Եւրոպայում երկրորդ ամենատաքն էր 2019-ի յունիսից յետոյ՝ հասնելով իր գագաթնակէտին տարածաշրջանի արեւելեան մասում: Եւրոպայում անցած յունիս ամսւայ միջին ջերմաստիճանը 1,5 աստիճանով աւելի տաք էր, քան 1991-2020 թւականների նոյն ժամանակահատւածներում:

Անցած ամիսը Հիւսիսային Ամերիկայի որոշ շրջաններում նաեւ ջերմաստիճանի մի քանի ռեկորդ սահմանեց՝ այդպիսով դառնալով մայրցամաքի օդերեւութաբանական դիտարկումների ընթացքում ռեկորդային ամենատաք յունիսը: Արկտիկական Սիբիրի տարածաշրջանում 2021-ի յունիսը մտել է ամենաշոգ յունիսների հնգեակը՝ զբաղեցնելով 4-րդ տեղը՝ 2018, 2019 եւ 2020 թւականներից յետոյ: Ընդ որում, Անտարկտիդայում ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել:

Ներկայացւած բոլոր արդիւնքները հիմնւած են համակարգչային վերլուծութեան վրայ՝ օգտագործելով արբանեակների, նաւերի, ինքնաթիռների եւ օթերեւութաբանական կայանների տարբեր չափումներն ամբողջ աշխարհում:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։