Հա

Հասարակական

11/07/2021 - 12:30

Ինչքա՞ն ժամանակ են COVID-19-ով հիւանդացած մարդիկ զգում դրա ախտանիշները

COVID-19-ով վարակւած տասը մարդուց մէկը հիւանդանալու պահից վեց ամիս շարունակ ունեցել է հիւանդութեանը բնորոշ ախտանիշներ՝ հազ, հեւոց։ 

«alikonline.ir» - COVID-19-ով վարակւած տասը մարդուց մէկը հիւանդանալու պահից վեց ամիս շարունակ ունեցել է հիւանդութեանը բնորոշ ախտանիշներ՝ հազ, հեւոց։ «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ, այս մասին էայտնում է Straits Times թերթը՝ վկայակոչելով Սինգապուր Ինֆեկցիոն հիւանդութիւնների ազգային կենտրոնի (NCID) ուսումնասիրութիւնը։ Գրում է Panorama.am-ը:

Ուսումնասիրութեան համաձայն, աւելի հազւադէպ դէպքերում անձը, ով հիւանդացել է COVID-19-ով, երկար ժամանակ ունեցել է անընդհատ յոգնածութիւն, գլխապտոյտ եւ անքնութիւն։

Գիտնականները պարզել են, որ չնայած կովիդը հիմնականում ազդում է թոքերի վրայ, այն նաեւ մեծացնում է սրտանօթային հիւանդութիւնների զարգացման ռիսկը:

«Որոշ մարդկանց մօտ վիրուսը վնասում է արեան անօթները եւ, մասնաւորապէս, փոքր անօթները, որոնք կան մարմնի իւրաքանչիւր մասում, ինչը յանգեցնում է արեան մատակարարման արգելափակմանը եւ արիւնահոսութեանը»,- ասել են հետազօտողները։

Միեւնոյն ժամանակ գիտնականները նշում են, որ պարզ չէ այն պատճառը, թէ ինչու հիւանդութեան ախտանիշները պահպանւում են նոյնիսկ ապաքինումից յետոյ:

Ուսումնասիրութիւնը, որը սկսւել է 2020 թւականի յունւարին Սինգապուրում COVID-19-ի առաջին դէպքերը պարզելուց յետոյ, հանրային առողջապահական կլինիկաներում 288 հիւանդ է մասնակցել: Նրանք վերահսկւել են վարակւելու առաջին շաբաթներից վեց ամիս:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։