Հա

Հասարակական

18/07/2021 - 11:00

Աշխարհում կորոնավիրուսով վարակւածների թիւն անցել է 190 միլիոնը

Ըստ Worldometers.info առցանց թարմացւող հարթակի տւեալների՝ աշխարհում կորոնավիրուսով վարակւածների թիւը յուլիսի 17-ի դրութեամբ 190,459,848 է, մահերի թիւը՝ 4,094,836, առողջացածների թիւը՝ 173,623,120:

«alikonline.ir» - Աշխարհում կորոնավիրուսով վարակւածների թիւն անցել է 190 միլիոնը:

Ըստ Worldometers.info առցանց թարմացւող հարթակի տւեալների՝ աշխարհում կորոնավիրուսով վարակւածների թիւը յուլիսի 17-ի դրութեամբ 190,459,848 է, մահերի թիւը՝ 4,094,836, առողջացածների թիւը՝ 173,623,120: Տեղեկացնում է Tert.am-ը:

Վերջին շրջանում կորոնավիրուսի դէպքերն աւելացել են, Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը խօսում է նոր ալիքի սկզբի մասին:

Կորոնավիրուսով վարակման ու մահւան դէպքերի թւով առաջատարն ԱՄՆ է՝ 34,929,856 վարակւած, 624,606 մահ: 

Վարակման դէպքերի թւով աշխարհում երկրորդ երկիրը Հնդկաստանն է, յաջորդում են Բրազիլիան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Թուրքիան, Մեծ Բրիտանիան, Արգենտինան:

Մահերի թւով աշխարհում երկրորդը Բրազիլիան, է, յետոյ Հնդկաստանը:

Հաղորդւում է, որ վերջերս Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի դէպքերն աճել են: Այնտեղ տարեսկզբից ի վեր առաջին անգամ օրական յայտնաբերւել է աւելի քան 50 հազար դէպք:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։