Հա

Հասարակական

26/07/2021 - 10:15

Թեհրանում մեկնարկել են հանրային տրանսպորտի վարորդների կորոնավիրուսի դէմ պատւաստումները

Թեհրանում մեկնարկել են հանրային տրանսպորտի վարորդների կորոնավիրուսի դէմ պատւաստումները:

«alikonline.ir» - Թեհրանում մեկնարկել են հանրային տրանսպորտի վարորդների կորոնավիրուսի դէմ պատւաստումները. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հանրային տրանսպորտի վարորդների պատւաստման գործընթացում ներառւած են՝ տաքսիների վարորդները, աւտոբուսների վարորդները եւ մետրոյի աշխատակիցները: Պրոցեսը կիրականացւի Թեհրանի բժշկական, Թեհրան համալսարանի եւ Շահիդ Բեհեշթի համալսարանների համակարգմամբ:

«Առաջին փուլում նախատեսւած է 20 հազար տաքսու վարորդների պատւաստում: Աստիճանաբար նրանց թիւը կաւելանայ»,- ԻՌՆԱ-ին յայտնել է Թեհրանի տաքսիների կազմակերպութեան տնօրէն Մոհամմադ Ռոշանին՝ աւելացնելով, որ նախ կը պատւաստւեն 50-ից 60 տարեկան տարիքային խմբի վարորդները՝ յետոյ 40-ից 50 տարեկանները:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։