Հա

Հասարակական

27/07/2021 - 10:20

«Երկրում կորոնավիրուսային 5-րդ ալիքը նոր թափ է ստանում». «Սինա» հիւանդանոցի տնօրէն

Արդէն 1.5 տարի է ինչ մենք անդադար ընդունում ենք կորոնավիրուսով վարակւած բուժառուներին, եւ եթէ այս ընթացքը շարունակւի մենք ի զօրու չենք լինի բուժօգնութիւն ցուցաբերել նրանց: Երկրում կորոնավիրուսային 5-րդ ալիքը նոր թափ է ստանում: Այս մասին ԻՍՆԱ-ի հետ զրոյցում յայտնել է «Սինա» հիւանդանոցի տնօրէն դոկտ. Մոհամմադ Թալեբ Փուրը:

«alikonline.ir» - Արդէն 1.5 տարի է ինչ մենք անդադար ընդունում ենք կորոնավիրուսով վարակւած բուժառուներին, եւ եթէ այս ընթացքը շարունակւի մենք ի զօրու չենք լինի բուժօգնութիւն ցուցաբերել նրանց: Երկրում կորոնավիրուսային 5-րդ ալիքը նոր թափ է ստանում: Այս մասին ԻՍՆԱ-ի հետ զրոյցում յայտնել է «Սինա» հիւանդանոցի տնօրէն դոկտ. Մոհամմադ Թալեբ Փուրը:

Նշելով, որ «Սինա» հիւանդանոցի մահճակալների ֆոնդի 50 տոկոսը յատկացւած է կորոնավիրուսային բուժառուներին, դոկտ. Թալեբ Փուրը աւելացրել է, որ հիւանդանոցի կորոնավիրուսային բուժառուներից 200-ը այս պահին գտնւում են ICU բաժնում, եւ եթէ աւելանան նրանց թւերը հիւանդանոցը ի զօրու չի լինի ընդունել նոր դիմորդների:

Դոկտ. Թալեբ Փուրը կորոնավիրուսային 5-րդ ալիքը կանխարգելման եւ նոր դէպքերի աճը վերահսկման նպատակով, ժողովրդին յորդորել է պատւաստւել, ինչը նրա համոզմամբ կարող է վերահսկել աղէտալի իրավիճակը:

«Ցանկացած պատճառով չպատւաստւելը մեծ սխալ է: Եթէ ունէք պատւաստման հերթ անյապաղ դիմէք քայլերի՝ պատւաստւէք»,- նշել է նա՝ յստակեցնելով, որ պատւաստումը կարող է վերահսկել իրավիճակը, մասնաւորապէս՝ մահերի թւի արձանագրման առումով եւ չպատւաստման որոշումը մեծ սխալ է:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։