Հա

Հասարակական

01/08/2021 - 09:55

«Կորոնավիրուսային իրավիճակը պայթիւնավտանգ է». Դոկտ. Շերւին Շոքուհի

«Լողման» հիւանդանոցի ինֆեկցիոնաբանական բաժնի ղեկավար դոկտ. Շերւին Շոքուհին, ԻՍՆԱ-ի հետ զրոյցում անդրադառնալով կորոնավիրուսային իրավիճակին նշել է, որ իրավիճակը անվերահսկելի է եւ պայթիւնավտանգ:

«alikonline.ir» - «Լողման» հիւանդանոցի ինֆեկցիոնաբանական բաժնի ղեկավար դոկտ. Շերւին Շոքուհին, ԻՍՆԱ-ի հետ զրոյցում անդրադառնալով կորոնավիրուսային իրավիճակին նշել է, որ իրավիճակը անվերահսկելի է եւ պայթիւնավտանգ:

«Յուսով ենք, որ նախորդ ալիքների նման համավարակը ինքը նահանջի միտում կարձանագրի, հակառակ դէպքում իրավիճակը կարող է դառնալ անվերահսկելի, քանի որ առողջապահական համակարգը գերծանրաբեռնւած է»,- նշել է նա՝ աւելացնելով, որ բուժաշխատողների գերյոգնածութեամբ պայմանաւորւած, իրավիճակին վերջնական լուծում տալն անհնարին է դառնում:

Նա, իր խօսքերում նշել է, որ սահմանափակումների խստացմանը միտւած քայլերը, այդ թւում՝ արձակուրդները չեն նպաստել իրավիճակի բարելաււմանը. «Ժողովուրդը չի պահպանում հակահամաճարակային կանոնները: Այս իրավիճակը պահանջում է երկկողմանի համագործակցութիւն՝ ժողովրդի եւ կառավարութեան միջեւ»,- նշել է նա:

Անդրադառնալով հիւանդանոցների կորոնավիրուսային բուժառուներին յատկացւած մահճակալային ֆոնդերին, նա նշել է, որ ֆոնդերը գրեթէ սպառւած են:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։