Հա

Հասարակական

02/08/2021 - 10:10

Գիտնականները ստեղծել են քթի սփրէյ COVID-19-ի բոլոր շտամերի դէմ

Էստոնացի գիտնականները ստեղծել են քթի համար սփրէյ, որը պաշտպանում է COVID-19-ի բոլոր հիմնական շտամերից, այդ թւում՝ հնդկական ծագման «դելտա» տարբերակից: 

«alikonline.ir» - Էստոնացի գիտնականները ստեղծել են քթի համար սփրէյ, որը պաշտպանում է COVID-19-ի բոլոր հիմնական շտամերից, այդ թւում՝ հնդկական ծագման «դելտա» տարբերակից: Ըստ News.am-ի՝ հաղորդում է Lenta.ru-ն:

Icosagen ընկերութեան գիտական տնօրէնի՝ գենային ինժեներիայով զբաղւող մարտա Ուստաւ կրտսերի խօսքով՝ հետազօտողների թիմը մշտապէս հետեւում է վիրուսի փոփոխութիւններին եւ թեստաւորում BioBlock սթրէյը՝ ուսումնասիրելով դրա ունակութիւնը չէզոքացնել այն շտամերը, որոնք լայնօրէն տարածւել են:

Պրոդուկտի տեխնոլոգիան պատենտաւորւած է: BioBlock քթի սփրէյն արտադրւում եւ վաճառւում է Chemi-Pharm ընկերութեան կողմից:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։