Հա

Հասարակական

03/08/2021 - 11:25

«Աւրորա»-ն իր խորին ցաւակցութիւնն է յայտնում Չօ Լա Աունի ընտանիքին

«Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը  յայտարարութիւն է տաարածել ՝ 2018 թ. «Աւրորա» մրցանակի դափնեկիր Չօ Լա Աունի մահւան կապակցութեամբ։

«alikonline.ir» - «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը  յայտարարութիւն է տաարածել ՝ 2018 թ. «Աւրորա» մրցանակի դափնեկիր Չօ Լա Աունի մահւան կապակցութեամբ։

«Մենք սգում ենք յարգարժան իրաւաբան Չօ Լա Աունի մահը (1941-2021), որն իր կեանքը նւիրել էր անարդարութեան դէմ պայքարին եւ Մեանմայում ռոհինջա ժողովրդի իրաւունքների պաշտպանութեանը:

Խաղաղ բողոքի, ստորագրահաւաքներ կազմելու եւ այդօրինակ «յանցանքների» համար ընդհանուր 12 տարի անազատութեան մէջ անցկացրած Չօ Լա Աունը երբեւէ չդադարեց իրաւապաշտպանի հմտութիւնները գործադրել յանուն միլիոնաւոր մահմեդական ռոհինջաների իրաւունքների պաշտպանութեան, որոնք բռնաճնշումների հետեւանքով ստիպւած էին լքել Մեանմայի տարածքը։

Սեփական հայրենիքում վտանգւած իր համայնքի իրաւունքները պաշտպանելիս պարոն Աունն ստիպւած էր դիմագրաւելու թէ՛ անձնական, թէ՛ համակարգային մարտահրաւէրներ: Բայց նա երբեք չնահանջեց:

Դառնալով 2018 թ. «Աւրորա» մրցանակի դափնեկիր՝ Չօ Լա Աունն ընտրեց միջազգային երեք կազմակերպութիւն, որոնք Մեանմայում բժշկական օգնութիւն եւ օժանդակութիւն էին տրամադրում ռոհինջա փախստականներին ողջ հարաւ-արեւելեան Ասիայում, որոնց եւ նւիրաբերեց իրեն շնորհւած 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւը. «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպութիւն, MERCY Մալայզիական բժշկական նպաստամատոյց, Միգրացիայի միջազգային կաթոլիկ յանձնաժողով:

Ընդհանուր հաշւով՝ մինչեւ այսօր նրանց ջանքերի շնորհիւ աջակցութիւն է ստացել մօտ 375.000 ռոհինջա փախստական՝ ստանալով երկրորդ հնարաւորութիւն եւ աւելի լաւ ապագայի յոյս:

Չօ Լա Աունն ականատես է եղել եւ անձամբ զգացել ռոհինջա համայնքի նկատմամբ մշտապէս կիրառւող ճնշող կանոնակարգերի անմիջական ազդեցութիւնը: Զինւած օրէնքի մասին իր գիտելիքով եւ անխոնջ վճռականութեամբ՝ նա յաջողութեամբ պայքարում էր Մեանմայում համակարգային անհաւասարութեան դէմ եւ օգնում իր ռոհինջա քոյրերին ու եղբայրներին հասնելու արդարութեան: 

«Աւրորա»-ն իր խորին ցաւակցութիւնն ու կարեկցանքն է յայտնում պարոն Չօ Լա Աունի ընտանիքին: Նրա յիշատակը վառ կը մնայ համաշխարհային մարդասիրական համայնքում։ 

Նուբար Աֆէեան, Ռուբէն Վարդանեան` «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան համահիմնադիրներ

Լորդ Արա Դարզի՝ «Աւրորա» մրցանակի Ընտրող յանձնաժողովի նախագահ

Բժիշկ Թոմ Քաթինա՝ «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան նախագահ»,- ասւում է հաղորդագրութիւնում։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։