Print this page
11/08/2021 - 13:10

«Նուրա» պատւաստանիւթը, երկրորդ փուլի փորձարկումներն աւարտւելուց յետոյ կը կիրառւի՝ 12-ից 20 տարիքային խմբի ներկայացուցիչների համար

«Նուրա» պատւաստանիւթը, երկրորդ փուլի փորձարկումներն աւարտւելուց յետոյ կը կիրառւի 12-ից 20 տարիքային խմբի ներկայացուցիչների համար:

«alikonline.ir» - «Նուրա» պատւաստանիւթը, երկրորդ փուլի փորձարկումներն աւարտւելուց յետոյ կը կիրառւի 12-ից 20 տարիքային խմբի ներկայացուցիչների համար: Այս մասին յայտնել է «Բաղեաթօլլահ» հիւանդանոցի ղեկավար դոկտ. Հասան Աբոլղասեմին՝ «Նուրա» պատւաստանիւթի կլինիկական փորձարկման առաջին փուլի աւարտից յետոյ՝ կազմակերպւած մամլոյ ասուլիսի ընթացքում. Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Բժշկական համալսարանը վերջին 18 ամիսների ընթացքում իրականացրել է բազմաթիւ փորձարկումներ՝ համավարակի տարածման տեմպերի վերահսկման եւ յաղթահարման ուղղութեամբ»,- նշել է նա՝ աւելացնելով, որ այդ հիւանդանոցում իւրացւել են հետազօտութիւնների արդիւնքները:

Ըստ դոկտ. Հասան Աբոլղասեմիի՝ իր ղեկավարած հիւանդանոցը կորոնավիրուսային բուժօգնութեան ցուցաբերման ուղղութեամբ ունեցել է դրական պրակտիակայի: Այնտեղ, նրա խօսքով, կորոնավիրուսի հետեւանքով մահւան դէպքերը 2-ից 4 տոկոսով աւելի քիչ է եղել՝ միւս հիւանդանոցների համեմատութեամբ:

 

Յարակից լուրեր