Հա

Հասարակական

21/08/2021 - 10:00

Գիտնականներն ապացուցել են, որ հնարաւոր է առկայ բոլոր կորոնավիրուսների դէմ պատւաստանիւթ ստեղծել

Սինգապուրի վարակիչ հիւանդութիւնների ազգային կենտրոնի եւ Duke-NUS բժշկական դպրոցի գիտնականներն ապացուցել են, որ մարդկութիւնը կարող է միասնական պատւաստանիւթ ստեղծել աշխարհի բոլոր կորոնավիրուսների դէմ:

«alikonline.ir» - Սինգապուրի վարակիչ հիւանդութիւնների ազգային կենտրոնի եւ Duke-NUS բժշկական դպրոցի գիտնականներն ապացուցել են, որ մարդկութիւնը կարող է միասնական պատւաստանիւթ ստեղծել աշխարհի բոլոր կորոնավիրուսների դէմ: Ըստ News.am-ի՝ գրում է New England Journal of Medicine-ը:

Հետազօտողները պատւաստումների մոնիթորինգ են արել՝ վերլուծելով հակամարմինների սպեկտրները Pfizer-BioNTech պատւաստումներ ստացած մարդկանց կենսանիւթերում, ինչպէս նաեւ COVID-19-ից ապաքինւածների մօտ: Բացի այդ, գիտնականները ուսումնասիրել են այն մարդկանց տւեալները, ովքեր վարակւել են SARS-CoV-1 վիրուսով 2003 թւականին SARS-ի բռնկման ժամանակ:

Պարզւել է, որ պատւաստւածներն ունեն հակամարմիններ, որոնք կարող են յաջողութեամբ պայքարել ոչ միայն SARS-CoV-2 վիրուսի, այլեւ նրա նախորդ SARS-CoV-1-ի դէմ, եւ ի լրումն դրա՝ հակամարմինները, պարզւել է, արդիւնաւէտ են նաեւ կենդանիների կորոնավիրուսների դէմ, որոնք կարող են փոխանցւել մարդկանց։ Գիտնականների յայտնագործութիւնն ապացուցում է, որ հնարաւոր է բոլոր կորոնավիրուսների դէմ պատւաստանիւթ ստանալ:

Գիտնականները նշել են, որ նոր ունիւերսալ պատւաստանիւթը կը պաշտպանի նոր կորոնավիրուսային համավարակներից:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։