Հա

Հասարակական

23/08/2021 - 13:40

Մահացել է ճանաչւած հայագէտ Ահմադ Նուրիզադէն

Ցաւով տեղեկացանք, որ մահացել է իրանցի անւանի գրող, թարգմանիչ եւ հետազօտող, Իրանում հայագիտութեան ամենավառ ներկայացուցիչներից մէկը՝ դոկտ. Ահմադ Նուրիզադէն:

«alikonline.ir» - Ցաւով տեղեկացանք, որ մահացել է իրանցի անւանի գրող, թարգմանիչ եւ հետազօտող, Իրանում հայագիտութեան ամենավառ ներկայացուցիչներից մէկը՝ դոկտ. Ահմադ Նուրիզադէն:

Նա ծնւել էր 1951 թւականին՝ Բանդար Անզալիում: Հայերէն սովորել էր իրանահայ բանաստեղծ Արշի Բաբայեանի մօտ, որից յետոյ հայերէնի իր իմացութիւնը կատարելագործել էր Սպահանի պետական համալսարանի Հայոց լեզւի եւ գրականութեան ամբիոնի դեկան, Խաժակ Տէր-Գրիգորեանի մօտ:

1969-70 թթ. նա սկսեց պարսկերէնի թարգմանել եւ հանրութեան ներկայացնել հայ գրողների եւ բանաստեղծների ստեղծագործութիւնները:

Նուրիզադէն մեծ սէր է տածել հայութեան, հայոց պատմութեան եւ հայ մշակոյթի ու գրականութեան նկատմամբ: Այս թեմաներով նա հեղինակել եւ թարգմանել է 14 գիրք, որոնցից ամենակարեւորն անշուշտ «100 տարւայ հայ պոէզիան» կոթողային աշխատութիւնն է:

«Ալիք» օրաթերթը եւ «Ալիքօնլայն»-ը ցաւակցում են Ահմադ Նուրիզադէի ընտանիքին, հարազատներին, բարեկամներին եւ գործընկերներին՝ նրա անդառնալի կորստի առիթով:

Նրա յիշատակը միշտ վառ կը մնայ մեր սրտերում, եւ նա մշտապէս կը յիշւի որպէս «հայ ժողովրդի պարսիկ զաւակը»:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։