Հա

Հասարակական

26/08/2021 - 11:30

Կարմիր Մահիկի ջանքերով՝ Չինաստանից Իրան է ներկրւել կորոնավիրուսի դէմ պատւաստանիւթի 7-րդ խմբաքանակը

Կարմիր Մահիկի ջանքերով՝ Չինաստանից Իրան է ներկրւել կորոնավիրուսի դէմ պատւաստանիւթի 7-րդ խմբաքանակը: Այս մասին ԻՌՆԱ-ի հետ զրոյցում յայտնել է Կարմիր Մահիկ կազմակերպութեան քարտուղար Մոհամմադ Հասան Ղուսիան Մողադամը:

«alikonline.ir» - Կարմիր Մահիկի ջանքերով՝ Չինաստանից Իրան է ներկրւել կորոնավիրուսի դէմ պատւաստանիւթի 7-րդ խմբաքանակը: Այս մասին ԻՌՆԱ-ի հետ զրոյցում յայտնել է Կարմիր Մահիկ կազմակերպութեան քարտուղար Մոհամմադ Հասան Ղուսիան Մողադամը:

Բարձր գնահատելով, հակաիրանական ամենաբարդ պատժամիջոցների պայմաններում կորոնավիրուսի համավարակի դէմ պայքարի արդիւնաւէտութիւնը, կառավարութեան նախաձեռնողականութիւնը, բժշկական համակարգի բուժաշխատողների անձնւիրական ծառայութիւնները՝ Կարմիր Մահիկի քարտուղարը նշել է, որ Չինաստանից Իրան է ներկրւել հակակորոնավիրուսային պատւաստանիւթի ամենամեծ խմբաքանակներից մէկը:

Ըստ նրա` Կարմիր Մահիկ կազմակերպութիւնը, Հանրապետութիւնում կորոնավիրուսային համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակում է պատւաստանիւթերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը եւ դրա շուրջ ընթացքող բանակցութիւնները միջազգային իր տարբեր գործընկերների հետ։

7-րդ խմբաքանակի ներմուծման արդիւնքում, երկիր է մուտք գործել 20 մլն. 390 հազար դեղաչափ պատւաստանիւթ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։