Հա

Հասարակական

05/09/2021 - 08:20

Պատւաստումը երկու անգամ նւազեցնում է երկար քովիդի ռիսկը

Պատւաստումը երկու անգամ նւազեցնում է երկար քովիդի ռիսկը։ Նոր տւեալները հրապարակւել են Lancet Infectious Diseases-ում։ Հետազօտողները նշում են, որ երբեմն պատւաստւած մարդիկ վարակւում են կորոնավիրուսով, սակայն սովորաբար նրանք չպատւաստւածներից աւելի թեթեւ են տանում հիւանդութիւնը։ 

«alikonline.ir» - Պատւաստումը երկու անգամ նւազեցնում է երկար քովիդի ռիսկը։ Նոր տւեալները հրապարակւել են Lancet Infectious Diseases-ում։ Հետազօտողները նշում են, որ երբեմն պատւաստւած մարդիկ վարակւում են կորոնավիրուսով, սակայն սովորաբար նրանք չպատւաստւածներից աւելի թեթեւ են տանում հիւանդութիւնը։ Գրում է News.am-ը:

Նոր հետազօտութեան մէջ գիտնականները վերլուծել են Մեծ Բրիտանիայի աւելի քան 1,2 մլն բնակչի տւեալներ։ Նրանցից գրեթէ 1 միլիոնը ստացել է Pfizer, Moderna կամ AstraZeneca արտադրութեան պատւաստանիւթերի երկու դեղաչափ 2020 թւականի դեկտեմբերից մինչեւ 2021 թւականի յուլիս։ Նրանցից կորոնավիրուսով վարակւել է 0,2 տոկոսը։

Գիտնականները նրանց վիճակը համեմատել են չպատւաստւածների եւ կորոնավիրուս տարածների վիճակի հետ։ Վարակւած եւ պատւաստւած անձանց մօտ վարակն անցել է առանց ախտանիշի։ Հոսպիտալացման ռիսկը նրանց մօտ եղել է 73 տոկոսով ցածր։ Պատւաստւածների մօտ երկար քովիդի ախտանիշները 49 տոկոսով աւելի հազւադէպ են հանդիպել, քան չպատւաստւածների մօտ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։