Print this page
07/09/2021 - 08:10

Մահացել է ֆրանսիացի դերասան Ժան Պոլ Բելմոնդոն

Ֆրանսիացի հանրայայտ դերասան Ժան Պոլ Բելմոնդոն մահացել է կեանքի 89-րդ տարում:

«alikonline.ir» - Ֆրանսիացի հանրայայտ դերասան Ժան Պոլ Բելմոնդոն մահացել է կեանքի 89-րդ տարում: Ըստ Tert.am-ի՝ ինչպէս փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալութիւնը՝ յղում անելով Agence France-Presse-ին, այս մասին յայտնել է դերասանի փաստաբանը: Աղբիւրը մահւան պատճառի եւ հանգամանքների մասին մանրամասներ չի ներկայացնում:

Ժան Պոլ Բելմոնդոն ծնւել էր Նէյի-սիւր-Սենում 1933 թ., քանդակագործ Պոլ Բելմոնդոյի ընտանիքում։ 20 տարեկանում գերադասում է դերասանի մասնագիտութիւնը սպորտին։ Ընդունւում է Դրամատիկ արւեստի ազգային բարձրագոյն կոնսերւատորիա։ Աւարտելուց յետոյ աշխատում է թատրոնում։

Առաջին կինոդերը 1957 թ. նկարահանւած «Ոտքով, ձիով եւ աւտոմեքենայով» (ֆր.՝ À pied, à cheval et en voiture) կինոնկարում էր, սակայն կինոնկարի առաջին ցուցադրումից առաջ նրա խաղացած հատւածը կտրեցին։ Առաւել նշանակալի դեր նրան հասաւ «Եղիր գեղեցիկ եւ լռիր» (ֆր.՝ Sois belle et tais-toi) կինոնկարում։ 26-ամեայ դերասանին հռչակ բերեց «Վերջին շնչով» (ֆր.՝ À bout de souffle) կինոնկարը։

 

Յարակից լուրեր