Հա

Հասարակական

08/09/2021 - 11:10

«Յաջորդ շաբաթ՝ կորոնավիրուսային պատւաստումներին նոր թափ կը հաղորդւի». Զալի

Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի Թեհրան նահանգի ղեկավար Ալիռեզա Զալին՝ այսօր սեպտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրոյցի ընթացքում նշել է, որ յառաջիկայ օրերի ընթացքում նոր թափ կը հաղորդւեն կորոնավիրուսային պատւաստումների ընթացակարգերին՝ նոր խմբաքանակներ ներմուծելով:

«alikonline.ir» - Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի Թեհրան նահանգի ղեկավար Ալիռեզա Զալին՝ այսօր սեպտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրոյցի ընթացքում նշել է, որ յառաջիկայ օրերի ընթացքում նոր թափ կը հաղորդւեն կորոնավիրուսային պատւաստումների ընթացակարգերին՝ նոր խմբաքանակներ ներմուծելով. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Կորոնավիրուսային պատւաստումների ընթացակարգերին նոր թափ հաղորդման համար մեզ անհրաժեշտ էր աւելի մեծ խմբաքականկերի ներմուծում եւ կորոնավիրուսային պատւաստումների կենտրոնների թւերի աւելացում, որն ապահովւել է, եւ շուտով պատւաստումների տեմպերը կարագանան:

Մինչեւ նախորդ շաբաթ, Թեհրան նահանգում պատւաստման ենթարկւած քաղաքացիների թիւը հասնում էր 5 մլն. 850 հազարի: Առաջին եւ 2-րդ դեղաչափը ընդունած քաղաքացիների թիւը հասնում է 1 մլն. 800 հոգու:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։